Հազարավոր ընտանիքներ իրենց կյանքի որակն ու ապրելակերպը ապահովում են այս ձեռնարկության շնորհիվ իսկ անգործ մնալու դեպքում չեմ էլ ուզում խոսել դրա անդառնալի հետևանքների մասին. Դավիթ Համբարձումյան
БЛОГԴավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հարգարժան քաջարանցիներ և սյունեցիներ, այսօր "ԶՊՄԿ" ՓԲԸ-ում տեղի ունեցած բողոքի ակցիան վստահ եմ, որ բոլորդ էլ համացանցով հետևել և հետևություններ ենք արել, բայց շատերը խորը չեն վերլուծել և ընկալել, որ ակցիայի նպատակը մեկն էր` մոտալուտ տնտեսական վտանգներից խուսափելու և հարյուրավոր, ինչու՞ չէ նաև հազարավոր ընտանիքներ պարապուրդից և անգործությունից փրկելու համար։
Գաղտնիք չէ, որ գործարանը իր ողջ պատմության ընթացքում նույնիսկ տնտեսական ամենաճգնաժամային տարիներին երբևէ չի դադարեցրել կամ դանդաղեցրել իր արտադրական տեմպերը։
Բայց 2021 թ-ի հուլիսից հետո, երբ աշխատանքից ազատվեցին արդյունաբերական հսկայի արտադրական "ողնաշարի" 38` իրենց գործին հմուտ և արհեստավարժ մասնագետներ, ընդհուպ մինչև գործարանի արտադրամասի պետեր` ձեռնարկությունը կամաց-կամաց թուլացրեց իր նախկին տեմպերը գրեթե բոլոր ուղղություններով։
Ներկայացնեմ այն խնդիրները, որոնք այսօր առկա են`
Հազարավոր ընտանիքներ իրենց կյանքի որակն ու ապրելակերպը ապահովում են այս ձեռնարկության շնորհիվ իսկ անգործ մնալու դեպքում չեմ էլ ուզում խոսել դրա անդառնալի հետևանքների մասին։

1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае



