Հայկոն պատվաստված չի եղել
ОБЩЕСТВОՀերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը դիտողություն է արել Առողջապահության նախարարությանը՝ տարածած հաղորդագրության համար, որով շեշտվում էր՝ երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ:
«Չգիտեմ՝ թե ում մտքի թռիչքն է եղել նման հաղորդագրություն տարածելը․․․այնուամենայնիվ, եթե ուզում եք իմանաք ինչու է մեր Երկրում պատվաստման գործընթացը նման աղետալի վիճակում, ապա հետևեք լիազոր մարմնի հաղորդագրություններին՝ կհասկանաք !!!Երգչի մահվան պատճառը չի կարող լինել պատվաստանյութը, քանի որ երգիչը պատվաստած չի եղել․․․
Հ․Գ․ թող ինձ ներեն ընտանիքի անդամները, հարազատները՝ անձնական տվյալի հանրայնացման համար, բայց արարքս գեթ 1 նպատակ ունի՝ կանխել հետագա մարդկային կորուստները․․․»:
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին, տեղեկացրել էր, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



