Ереван, 16.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Խաղաղության թեզն այն մուրալու օրակարգ է. սպառնալիքի աղբյուրը Երևանում է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ պատերազմից մեկ տարի անց զրուցել ենք պատերազմի պատճառների, արդեն այսօր առկա հետևանքների մասին, անդրադարձել նաև Հայաստանի առջև ծառացած ներքին ու արտաքին սպառնալիքներին:

«Հնարավոր էր խուսափել պատերազմից, բայց եթե անգամ ինչ-որ հանգամանքներ ի զորու էին պատերազմի իրողություն լինել, ապա այդ պատերազմում հնարավոր էր ոչ միայն չպարտվել, այլև մեզ համար դրական առումով նոր ռազմաքաղաքական կարգավիճակ ստանալ: Ճիշտ կառավարման, անհրաժեշտ քայլերի, ռազմաքաղաքական ղեկավարության նպատակային գործունեության, պաշտպանական շրջանների պաշտպանության նպատակադրումները պրոֆեսիոնալ իրականացնելու պարագայում մենք մարդկային ու տարածքային կորուստներ ոչ միայն չէինք ունենա, այլ նոր պարիտետ կարող էինք ապահովել: Ադրբեջանն ակնհայտորեն ռազմատեխնիկական առումով գերազանցում էր մեզ, բայց պատերազմում ավելի մեծ թվակազմ ունենալը միշտ չէ, որ կարող է երաշխավորված հաղթանակ բերել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմում անհաջողությունը մի քանի պատճառ ուներ:

«Դրանք ուղղակիորեն կապված էին Հայաստանում 2018 թ. հեղաշրջումից հետո իշխանության բերված շրջանակների գործունեության, բանակի հետևողականորեն և պլանավորված կազմաքանդման հետ: Բացի այդ, տարվել էր այնպիսի կադրային քաղաքականություն, որ ռազմական փորձառություն ունեցող սպայական անձնակազմն այլևս որևէ ներգրավվածություն չունենա արցախյան պաշտպանական քաղաքականության մեջ: Մյուս կողմից՝ նաև բանակի արժեզրկման, «հայաստանցի-ղարաբաղցի» թեզերի ինստիտուցիոնալիզացիան պայմաններ ստեղծեց, որ Արցախի հնարավոր կորստի նկատմամբ հանրային վերաբերմունքը նեյտրալ լինի, ինչն ապացուցվեց հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում: Մեծ հաշվով, կարելի է արձանագրել, որ տեղի են ունեցել մի շարք դրվագներով դավադիր, հետևողականորեն պլանավորված գործողություններ, իսկ տեղերում՝ ռազմաճակատային գործընթացներում, տեղի են ունեցել կառավարելի ու անկառավարելի քաոսի դրսևորումներ: Հրամկազմի զգալի մասը հիմնականում ուղղորդվել է նահանջ հրամանով, դիմադրության խնդիր ոչ միշտ է եղել: Կարող եմ հիշեցնել նաև ռազմատեխնիկական գնումների պլանի փոփոխության, պաշտպանական գծերի ոչ անհրաժեշտ չափով կահավորման մասին: 2018 թ.-ից հետո գործող իշխանությունները կարող էին մի շարք քայլեր ձեռնարկել նշված ուղղությամբ և չնստել միայն այն թեզի վրա, թե «ամեն ինչում մեղավոր են նախկինները»»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է դիվանագիտական դաշտում իշխանությունների դրսևորած վարքագծին՝ նա հավելեց. «Եթե 2018 թ.-ից մինչև 2020-ի պատերազմը երկրում իշխանության եկած քաղաքական խմբակն իր առջև խնդիր էր դրել իր համար որպես «բեռ» հանդիսացող Արցախից ազատվելը, ապա տրամաբանական է, որ նրանց մոտեցումներում որևէ բան չէր փոխվել: Երբ բանակցող կողմ հանդիսացող Հայաստանի վարչապետի շուրթերից հնչեց «Արցախը Հայաստան է և վերջ» թեզը, որը, փաստացի, հօգուտ Ալիևի թեզ է, պարզ էր դառնում, որ, միգուցե, ինչ-որ մեկը դրդում է, որ ռազմական գործողություններ սկսվեն: 2020 թ. տավուշյան դեպքերը ևս պատերազմական գործողությունների նախերգանքն էին: Մյուս կողմից՝ քաղաքականության մեջ այսօր էլ ոչինչ չի փոխվել, որովհետև անվտանգության ապահովման մասով օրակարգ չկա: Մենք առնվազն ՀՀ տարածքի երկու հատվածներում ունենք մի իրավիճակ, երբ ադրբեջանական զինված ստորաբաժանումները գտնվում են հայկական տարածքում, ինչի ուղղությամբ գործող իշխանությունը ոչինչ չի ձեռնարկել: Ավելին, փորձել է սեփական երկրի սահմանները չպաշտպանելու հանձնառությունը գցել ռուսական կամ ՀԱՊԿ դաշնակիցների գրպանը, ինչի նպատակը դաշնակիցներին ու ՀԱԿՊ կառույցը հեղինակազրկելն է: Նշվածն իրականացվում է այն նպատակով, որ հետագայում կարողանան այլ անվտանգության համակարգերի մասով լեգիտիմացնել այլ բևեռների հետ հանձնառությունը: Իսկ այդ բևեռները Թուրքիան ու արևմտյան ինչ-որ երկրներ են, այդ թվում՝ նաև Մեծ Բրիտանիան»:

Անդրադառնալով պետական անվտանգության ապահովման բացակայությանը՝ քաղաքագետը շեշտեց, որ անգամ ամրաշինական կառույցներ չեն ձևավորվել Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներում. «Տարրական դիտակետեր, խրամատներ, պաշտպանական նոր շինություններ դեռ չեն ձևավորվել այդ նոր՝ հայ-ադրբեջանական վիրտուալ սահմանագծի կոնկրետ տեղերում: Հայկական ստորաբաժանումների զինվորները, սահմանապահներն իրենց ծառայությունն անցկացնում են վրաններում ու միշտ խոցելի են, ինչի մասին են վկայում այս ընթացքում զինվորների կորուստները, իսկ վերջին վիրավորումը հենց նախօրեին էր: Սա փաստում է, որ երկրի անվտանգությունն ապահովելու օրակարգ չկա: Այս համատեքստում խաղաղության թեզերը, որ թե՛ սեպտեմբերի 21-ին, թե՛ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հեռավար իր ելույթում նշեց գործող վարչապետը, իրականում խաղաղություն մուրալու քաղաքական օրակարգ է: Իսկ ով խաղաղությունը մուրում է, իրեն միջազգային քաղաքականության մեջ հենց մուրացկանի պես էլ վերաբերվում են: Իզուր չէ, որ Ալիևն իր հայտարարության մեջ ասաց, որ «Հայաստանը պետք է իր Սահմանադրությունը փոխի, որ մենք իր հետ շփվենք»:

Այսինքն, Հայաստան պետություն ձևակերպումը գնալով վերապահում է ենթադրում: Եվ, ընդհանրապես, միջազգային հարաբերությունների համակարգում մեզ որպես չսուբյեկտի են վերաբերվում: Ավելին՝ գործող վարչապետի կամազուրկ վարքը, որն առկախվում է Ադրբեջանի և Թուրքիայի քմահաճույքներն սպասարկելու աքսիոմից, երկիրը կարող է ծայրահեղագույն վտանգավոր կետի հասցնել: Իրականում վտանգ բառն այլևս կիրառելի չէ Հայաստանի պարագայում, որովհետև մենք վտանգի ու սպառնալիքի շեմն անցել ենք ու հիմա էլ շարունակում ենք անցնել: Մեզ մոտ առկա իրավիճակը ավելի շատ աղետ բառն է բնորոշում: Աղետ, ուր կան մեծ ծավալի և անկանխատեսելի սպառնալիքներ, որոնք միանգամից են գործում»:

Իսկ թե որտե՞ղ է հիմնական սպառնալիքը, քաղաքագետը նշում է. «Մենք այսօր կանգնած ենք երկու հիմնական խնդրի առաջ: Նախ՝ պետք է հասկանալ, որ երկիրն աղետի բերած սպառնալիքներն ու վտանգները ոչ թե հայ-թուրքական ու հայ ադրբեջանական սահմանից այն կողմ են, այլ սպառնալիքի աղբյուրը Երևանում է: Ադրբեջանի և Թուրքիայի պահվածքը բխում է հենց նշված հանգամանքից: Երևանում առկա քաղաքական թիմն է նրանց հնարավորություն տալիս ՀՀ-ի հետ վարվել այնպես, ինչպես նրանք վարվում են, և սպասարկել իրենց ազգային շահերը: Այստեղ հարց է առաջանում, թե գործող վարչապետը ո՞ր երկրի շահերն է սպասարկում՝ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ այլ երկրների: Այս 3-4 տարվա մեջ մենք չենք կարող գոնե մի դրվագի մասով պնդում անել առ այն, որ ՀՀ անվտանգության շահերից որևէ մեկը սպասարկվել է անհրաժեշտության ու խելամտության շրջանակներում: Հետևաբար, պետք է հասկանալ, որ խնդրի աղբյուրը և այս ամենի պատճառը նստած է Երևանում: Ստացվում է այնպես, որ գործող վարչակարգը պայմաններ է ապահովում, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանն, ի հաշիվ Հայաստանի ազգային շահերի, սպասարկեն իրենց ազգային շահերը»:

Ալեն Ղևոնդյանի խոսքով, թեպետ նշվածը արդեն բավականին տեսանելի է բոլորի համար, բայց պետք է հասկանալ, որ այս ամենը շատ կարևոր ու մեծ խնդրի է հանգեցնելու. «Առաջին՝ Հայաստանի պետականազրկմանն է հանգեցնելու: Երկրորդի պարագայում խոսքը Հայաստանի հարավային և հարավ-արևել յան սահմանների, այդ թվում՝ Արցախից հարավ ընկած տարածքներում, ինչու չէ, նաև Նախիջևանի հատվածում ռազմական գործողությունների հնարավոր սցենարի պարագայում հայկական ոչ հստակեցված դիրքորոշման հավանականության մասին է: Այսինքն, եթե վաղը պատերազմ սկսվի, արդյո՞ք չի կիրառվի այն նույն սցենարը, որը կիրառվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, չե՞ն փորձի կիրառել, օրինակ՝ Մեղրին Ադրբեջանին կամ Թուրքիային իմիտացիոն դիմադրությամբ հանձնելու պլանը: Այլ հարց է, որ այստեղ Ռուսաստանի կամ Իրանի դերակատարումը վճռորոշ կլինի:

Միևնույն ժամանակ, ենթադրելի է, որ պատերազմը միգուցե կարող է սկսվել հենց Իրանի հետ, որովհետև քաղաքականության տոնայնությունը հանգեցնում է դրան, և միգուցե Իրանն ինչ-որ իրավիճակում սեփական անվտանգությունը ապահովելու համար շատ շեշտակի ու կոնկրետ քայլերի գնա: Հավելեմ՝ Իրանը հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է, ու ինքը դա ապահովելու է: Մեծ հաշվով, դա արդեն ոչ թե հայ-ադրբեջանական, այլ տարածաշրջանային պատերազմ կլինի: Ու այս առումով հարց է առաջանում. Երևանում նստած ՀՀ ազգային շահերի սպառնալիքն ինչպե՞ս իրեն կդրսևորի, արդյոք կշարունակի՞ սպասարկել թուրքադրբեջանական պետության շահերը: Կարծում եմ՝ որևէ պատճառ, որևէ հանգամանք չկա, որը նրան կարող է ստիպել այլ վարք դրսևորել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам