Լևանդովսկին պատմական նվաճման է հասել Չեմպիոնների լիգայում
СПОРТ«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը կարողացել է մրցաշարում 18 խաղում անընդմեջ հաղթել: Այս մասին հայտնում է OptaJose-ի թվիթերյան էջը:
Սա տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» հետ խաղում: Հանդիպումը կայացել է Մյունխենի «Ալյանց-Արենա» մարզադաշտում և ավարտվել 5-0 հաշվով: Լեհ հարձակվողն այդ խաղում դուբլ է ձևակերպել:
«Բավարիան» 2 խաղից հետո 6 միավոր է վաստակել ու գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում «Բենֆիկան» է (4): «Դինամոն» 1 միավորով 3-րդն է, իսկ «Բարսելոնան» վերջին տեղում է՝ 0 միավորով:
Երրորդ տուրում «Դինամոն» կմրցի «Բարսելոնայի» հետ, իսկ «Բավարիան» կխաղա «Բենֆիկայի» հետ:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Цена серебра обновила рекорд - $57,86 за унцию



