Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեր տեսակը փոխել հնարավոր չէ, քանի սահմանի վրա անմահանում են երիտասարդները. Գագիկ Գինոսյան

ОБЩЕСТВО

 Մեր տեսակը փոխել հնարավոր չէ, քանի սահմանի վրա անմահանում, հերոսանում են երիտասարդները: Այս մասին Նարեկացի արվեստի միությունում «Մտորումներ ինքս ինձ հետ» խորագրով երեկոյի ընթացքում նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է երեկոյի ուշագրավ դրվագները:

Պար ու խոսք` բեմում

Ամբողջ կյանքում սովորել եմ բեմից պարով ներկայանալ, ճակատագրի հեգնանքով դեկտեմբերի 2-ից երրորդ միջոցառումն է, որտեղ չեմ պարում և խոսում եմ: Մեկ ամսվա մեջ մի քիչ շատ է, իհարկե պարելու ընթացքում բեմից խոսում եմ, բայց սա այլ է:

«Ողջո~ւյն, տղե՛րք» գրքի մասին

Սկզբում «Մտորումներ ինքս ինձ հետ» էր կոչվում գիրքը, առաջին ստեղծագործությունը կոչվում էր «Ողջո~ւյն, տղե՛րք». հետագայում հենց այդպես կոչեցինք այն:

Շատ ծանր բաներ կան մեջը: Ինձ ասում էին` մեծ մարդ ես, ընտանիք ունես, ինչքա՞ն ես պարելու: Երբ սկզբից գրում էի, ասում էին` ու՞մ համար ես գրում, անգամ Սևակ չեն կարդում այսօր: Ասում էի, որ չեմ կարող չգրել, մտքերս հանձնելու կարիք կար: Ստեղծագործություններիցս մեկը Սևակի շիրմաքարի մոտ եմ գրել:

10 տարի` մարդկանց համար բաց դասեր անցկացնելով

2005 թ. դեկտեմբերի 25-ին սկսվել է պարի բաց դասերի անցկացումը: Անպայման նշելու ենք մեր բաց դասերի 10-ամյակը:

Սահմանային դրվագներ

Քանի սահմանի վրա կարծես թե ոչ մի առանձնահատուկ բան չունեցող երիտասարդներ անմահանում են,  վստահ եմ, որ մեր տեսակը փոխել հնարավոր չէ: Երկիրը երկու եզր ունի:  Այն սկսվում է Եռաբլուրից և ավարտվում իրական սահմանով. քանի դեռ պահում ենք երկու սահմանները, ոչ մի ոտնձգություն չի կարող լինել մեր հայրենիքի վրա:

Տղաները պիտի վստահ լինեն,որ հայրենիք են պաշտպանում, ոչ թե հոգևոր անապատ: Պիտի վստահ լինեն, որ հաշմված լինելու դեպքում չեն դառնալու անպետք ազգի համար, պետք է լինեն մեր հպարտությունը:

Արցախի ազատագրական պայքարին մասնակցելու մասին  

…Շատ ծանր օրեր են եղել, ավելի շատ հումորային դրվագներ եմ հիշում, թե ինչպես հաղթեցինք, տանկեր ոչնչացրինք. աշխատել եմ չպատմել դժվար դրվագները:

Ավելի քան վստահ եմ, որ ես հերոս չեմ, սովորական հայ տղա եմ, որն այդ պահին պարտավոր էր լինել այնտեղ: Ամեն գնալուց առաջ հարազատներիս տեսնում էի, հոգուս խորքում հրաժեշտ տալիս` մտածելով, որ հաստատ զոհվելու եմ, երևի այս անգամ հետ չեմ գա: Ամեն անգամ համոզված էի, որ գնդակն ինձ չի խնայի. չի կարող բախտն այդքան բերել:

Շատ լավ դրվագներ կան: Ես պատերազմը կարող եմ րոպեներով, օրերով հիշել: Հիմա մտածում ես` ինչ ես արել: Հիմա ճմռթած թուղթ, չստացված տարի:

Իմ տարիքի տղաները կծող հարց են տալիս`«Որ կռիվ լինի, էլի՞ կգնաս»: Եթե գնացել եմ, ուրեմն իմ տեսակն է, կգնամ, ունեցել եմ հրամանատար, որին ինձնից ավելի շատ էի հավատում:

Ոչ մեկի համար չեն կռվում, կռվում են սեփական հայրենիքի և սեփական անձը զորեղ դարձնելու համար: Կռվում են մեկ գաղափարի` սեփական հոգու ազատության, ազնվական կեցվածքի համար, որ վաղը չամաչես որևէ մեկից, հայրենիքը դրա կարիքն ունի:

Ո՞նց կարելի է պատերազմի մեջ գտնվող երկիրը լքել:

Կոմիտասյան սկզբունքներ

Բանակից վերադառնալուց հետո երջանիկ պատահականությամբ հանդիպեցի Հայրիկ Մուրադյանին. շատ կարևոր սկզբունքներ և գիտելիքներ տվեց պարի մասին: Կոմիտասից ավելի դիպուկ ազգային պարի մասին ոչ ոք չի ասել: Նրա սկզբունքներն այսօր էլ մեզ օգնում են, որ ճշգրիտ վերարտադրենք պարը:

Պարուսույց, գրող Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966թ. Ախալցխայում։ 1982թ ավարտել է տեղի Հ.Թումանյանի անվան թիվ 3 հայկական միջնակարգ դպրոցը։  1983թ.ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժին։ Ուսումն ավարտելուց հետոաշխատանքի< i> է անցել Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում` որպես ինժեներ։ 1987-ից սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Վան» ազգագրական խմբում։1992-94թթ «Ազատագրական բանակ» ջոկատի «Իքս» դասակի կազմում մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Ուսումնասիրելով Կոմիտասի,ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանի, պարագետ Վահրամ Արիստակեսյանի ժառանգությունները` սկսել է բանահավաքչական աշխատանքները։ Ստեղծել է «Ծովակ»մանկապատանեկան, ապա և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։ Հեղինակել է նաև արձակ բանաստեղծություններ, աֆորիզմներ, հրապարակախոսականհոդվածներ, նոթերը: 2006թ. լույս է տեսել նրա անդրանիկ «Ողջո~ւյն, տղե՛րք» գիրքը: 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ մշակույթիվաստակավոր գործչի կոչմանը:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри