Ռոման խոշոր հաշվով հաղթեց Զարյային, Մխիթարյանը դաշտ դուրս չեկավ. Կոնֆերենցիաների լիգայի այլ արդյունքներ
СПОРТԿոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Զարյային» ու 3-0 հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Էլ Շաարավին: Հռոմեացիներն իրենց առավելությունը կրկնապատկեցին 66-րդ րոպեին. աչքի ընկավ Սմոլինգը, իսկ երկու րոպե անց Թեմի Աբրահամը հաշիվը դարձրեց խոշոր:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների նստարանին էր և դաշտ դուրս չեկավ:
Մրցաշարի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«ԱԶ Ալկմաար»-«Յաբլոնեց»՝ 1-0
«Կլուժ»-«Ռանդերս»՝ 1-1
ԲԿՄԱ Սոֆիա-«Բոդո/Գլիմտ»՝ 0-0
«Գենտ»- «Անորտոսիս»՝ 2-0
ԼԱՍԿ- «Մաքքաբի»՝ 1-1
«Պարտիզան»- «Ֆլորա»՝ 2-0
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



