Հայկոյի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում
ОБЩЕСТВОԵրեւանում այսօր վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հայկոյին (Հայկ Հակոբյան): Հարազատները, ընկերները, գործընկերներն ու հազարավոր երկրպագուները Արամ Խաչատրյան համերգասրահում են, որտեղ արտիստի երգերի հնչյունների ներքո ու ծափահարություններով ճանապարհում են նրան Վերեւ՝ ինչպես վերնագրված է երգչի սիրված երգերից մեկը:
Արտիստը կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին՝ 48 տարեկանում՝ կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով: Հայկոյի հոգեհանգիստը կայացել էր երեկ՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: ՀՀ վաստակավոր արտիստի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



