Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը ջախջախել է աշխարհի չեմպիոնին ու անցել հաջորդ փուլ
СПОРТ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել Արսեն Հարությունյանը` պայքարը սկսելով 1/8 եզրափակչից։
Մեր մարզիկը 18-10 հաշվով առավելության է հասել Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում 21-ամյա Արսեն Հարությունյանը կմրցի Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Վազգեն Թևանյանը և Արման Ավագյանը, պայքարը կսկսեն հոկտեմբերի 3-ին՝ ավելի ուշ, իսկ Արման Անդրեասյանը մրցագորգ դուրս կգա հոկտեմբերի 4-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



