Բլատերն ու Պլատինին 8 տարով հեռացվել են ֆուտբոլից
СПОРТՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Զեպ Բլատերը և Երոպական ֆուտբոլային ասոցիացիայի (ՈւԵՖԱ) ղեկավար Միշել Պլատինին 8 տարով հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Հետաքննությունից հետո նման որոշում է ընդունել ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը։ Հետաքննության կենտրոնում էր Բլատերի կողմից Պլատինիին մոտ 2 միլիոն դոլարի հասնող չսանկցավորված դրամական փոխանցումը։
ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Բլատերը չի կարողացել իրավաբանական հիմնավորում ներկայացնել գումարի փոխանցման համար և չի կարողացել բացատրել այդ վճարման օրինականությունը։ «Բանավոր պայմանավորվածության շուրջ նրա պնդումները ճանաչվել են ոչ համոզիչ և մերժվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ֆուտբոլային գործունեությունից հեռացվելուց զատ 79-ամյա Բլատերը նաև տուգանվել է 40 հազար դոլարի չափով, իսկ 60-ամյա Պլատինին՝ 80 հազար։
Բլատերի ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել ՖԻՖԱ-ի որոշումը։
Երկու ֆոտբոլային գործիչներն էլ հերքում են իրենց մեղքը և հայտարարում, որ ներգրավված չեն եղել կոռուպցիայի մեջ։