Եթե երազում ձյուն եք տեսնում
ЛАЙФՍպիտակ ձյունը երազում նշանակում է հաճելի զարմանք կամ սիրային հանդիպում։ Եթե երազում ձնաբուք կամ ձնակույտեր եք տեսնում, նշանակում է, որ ձեր առօրյա կյանքում անսպասելի ավարտ ունեցող գործել կլինեն։ Տաք սենյակի պատուհանից ձնաբուք տեսնելը բարենպաստ նշան է։
Սա նշանակում է, որ կարող եք շատ ջանքեր չգործադրել այս կամ այն խնդիրները լուծելու համար․ բոլոր դժվարություններն ու անախորժությունները կշրջանցեն ձեզ։ Ձյան մեծ, թափվող փաթիլներ տեսնելը նշանակում են, որ լավ լուր կստանաք, որը շատ ուրախություն կբերի։ Երազում ձնեմարդ պատրաստելը խորհրդանշում է իրական կյանքում սառնություն և մտերիմների կողմից անտարբերություն։ Սակայն պետք չէ անհագստանալ, ամեն ինչ արագ կկարգավորվի։
Եթե հալվող ձյուն եք տեսնում՝ հույսերի և զգացմունքների զարթոնք է սպասվում, իսկ ձյան ճերմակությունը՝ ֆինանսական բարեկեցություն, հաճելի անակնկալ, կամ նվեր։ Երազը, որտեղ դուք քայլում եք ձյունոտ ճանապարհով և հետքեր եք տեսնում, պատրաստում է ձեզ մի ինչ-որ ուրախ տոնակատարության կամ խնջույքի անսպասելի հրավերի։
Եթե սարերում եք ձյուն տեսնում, սպասեք լավ լուրերի։ Հնարավոր է ձեզ հյուր գան հեռավոր ազգականները։ Ձյունը երազում նշանակում է բարեկեցիկ կյանք, որտեղ չկան տագնապներ և վտանգներ։ Ձյան խոշոր փաթիլները սիրելիի հետ հաշտության նշան են։ Իրական կյանքում ֆինանսական խնդիրներից կազատի երազում խիտ թափվող ձյունը։
Եթե երազում նայում եք ձյունաճերմակ սարերին, ապա գաղտնի ցանկությունները դրդում են ձեզ գործողությունների, իսկ եթե բարձրանում եք ձյունապատ սարի գագաթին՝ ձեզ հաջողություն է սպասվում։ Առանց հետքերի ձյան հարթ մակերևույթը նշանակում է, որ ձեզ չի հաջողվի իմանալ այն, ինչ հետաքրքրություն է առաջացրել, որովհետև այս հարցում ամեն բան ձեր դեմ է։ Եթե երազում ձնագնդի եք խաղում, ուրեմն իրականում ձեզ ուրախ խնջույք և հետաքրքիր մարդկանց հետ հաճելի ժամանց։
Իրական կյանքում ձեզ դատավարություն է սպասվում, եթե դուք ձյանը հակառակ եք քայլում, սակայն նպաաստավոր արդյունքը ձեզ ապահովված է։ Տեսնել, որ ամռանը փաթիլներով և առատ ձյուն է գալիս, նշանակում է որ շուտով ձեզ հաճելի զարմանք է սպասվում, անակնկալ, կյանքն անսպասելի պտույտ կկատարի․ դուք չեք էլ կասկածում հեռանկարների մասին, սակայն նրանք կբացահայտվեն չսպասված պահին։
Ձեզ երազում առաջարկում են ձյուն գնել՝ կյանքում կլինեք ուշադրության կենտրոնում, որի կարիքն այսքան ժամանակ ունեցել եք, սակայն չեք ստացել անհրաժեշտ աջակցությունը և խնդրանքն առանց պատասխանի է մնացել։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE



