Ճապոնիայում ընտրել են երկրի 100-րդ վարչապետին
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի խորհրդարանի առանցքային ստորին պալատը երկուշաբթի ձայների մեծամասնությամբ ընտրել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆումիո Կիսիդային որպես երկրի նոր վարչապետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության կայքին:
Քվեարկության արդյուքնում Կիսիդան ստացել է 311 ձայն 458-ից: Նրա մրցակից, Սահմանադրա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն ստացել է 124 ձայն: Այսպիսով, Կիսիսդան դարձել է Ճապոնիայի 100-րդ վարչապետը:
Ներկա պահին Կիսիդայի թեկնածության շուրջ քվեարկություն է անցկացվում խորհրդարանի վերին պալատում, որտեղ նրա օգտին ևս կքվեարկի պատգամավորների մեծամասնությունը. իշխող դաշինքը՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, երկու պալատում էլ մեծամասնություն է կազմում:
Առաջիկա ժամերին կհայտարարվի Կիսիդայի ղեկավարած կառավարության կազմը: