Հայ բարերար Արման Մայիլյանը Բարսելոնայի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցու բակում տեղադրեց հրաշափառ խաչքար (լուսանկարներ)
ОБЩЕСТВОԲարսելոնաբնակ հայ բարերար Արման Մայիլյանն երեկ՝ հոկտեմբերի 3-ին, Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սանտա Մարիա Ռեյնա չքնաղ եկեղեցու բակում տեղադրեց հրաշափառ խաչքար՝ նվիրված եղեռնի նահատակների հիշատակին, ինչպես նաեւ եկեղեցու խորանը զարդարեց հայ նկարիչների կողմից նկարված Տեր Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Տիրամոր հրաշք սրբապատկերներով։
Խաչքարի եւ Սրբապատկերների օծման արարողակարգը իրականացրեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։
Արարողակարգին մասնակցում էր նաեւ Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան հարգարժան պարոն Վլադիմիր Կարմիրշալյանը, Իսպանիայի Գերաշնորհ Սրբազան Հայրեր, տարբեր երկրներ ներկայացնող հարգարժան հյուպատոսներ եւ դեսպանատան ներկայացուցիչներ։