Առաջիկայում մեծ ակտիվություն կլինի ՀՀ-ի և Իրանի հարաբերություններում․ Իրանի ԱԳ նախարար
МЕЖДУНАРОДНОЕԻրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա օտարերկրյա միջամտությանը՝ խզել իր հարաբերությունները հարևան երկրների հետ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։
«Այսօր մենք համաձայնության ենք եկել՝ զարգացնել տնտեսության, առևտրի և զբոսաշրջության բոլոր ոլորտներում համագործակցությունը: Առևտուրն ու Հայաստանով անցնող տարանցիկ ուղին շահագործելը երկու երկրի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են»,- ասել է իրանցի նախարարը:
Ամիր-Աբդոլլահիանը նշել է, որ իրենք մշակել են գործընթաց, որը կաշխուժացնի երկու երկրի տարանցիկ ճանապարհներն ու երթուղիները։ Նա նաև վստահեցրել է, որ առաջիկա շաբաթներին մեծ ակտիվություն կլինի երկու երկրի հարաբերություններում:
«Մեր տարածաշրջանը և մեր հյուսիսային հարևանները ծանր իրավիճակում են, հատկապես տարածաշրջանի որոշ հատվածներում սիոնիստների և ահաբեկիչների ներկայության պատճառով»,- հավելել է պաշտոնյան՝ ընդգծելով. «Մենք թույլ չենք տա որոշ օտարերկրա պետություններին ազդել Իրանի հարաբերությունների վրա իր հարևանների, այդ թվում Հայաստանի հետ»։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



