Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչն էլ լինի ներկայիս սրացման պատճառը, միևնույնն է, Ալիևի համար ծանր ժամանակներ են եկել. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Իրանը բարկանում է. Իսրայելը Ադրբեջանի՞ց է ռմբակոծելու Թեհրանի միջուկային օբյեկտները» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական պետական «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ապշած է Իրանում իրադարձությունների զարգացումից: «Յուրաքանչյուր երկիր կարող է ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում: Բայց ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ մեր սահմանին», հարց է հնչեցրել նա՝ կարծես թե չի հասկանում, թե ինչ է կատարվում:

Իլհամ Հեյդար օղլուի անհանգստություններն իզուր չեն: Իրանն Ադրբեջանի հետ սահմանի մոտ անցկացնում է խոշոր զորավարժություններ: Իրանի կողմից հսկայական ռազմական տեխնիկայի տեղակայումը Ադրբեջանի սահմանին շատ մտահոգիչ ազդանշան է՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների կտրուկ վատթարացումը: Փորձագիտական հանրության մեջ չկա միակարծություն, թե ի՞նչն է ստիպել Թեհրանին այդքան ագրեսիվ կերպով սպառնալ Բաքվին: Ենթադրվում է, որ Ադրբեջանի հետ Իրանի ավանդաբար ջերմ հարաբերությունները մարել են Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո:

Ենթադրաբար, լարվածությունն առաջացել է ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից իրանցի երկու վարորդների ձերբակալման, ինչպես նաև Իրանից Հայաստան գնացող ճանապարհին բեռնատարների՝ իրանցի վարորդներից տուրքերի գանձումից հետո: Սակայն Բաքվի նման գործողությունների աննշանությանը չի համապատասխանում Թեհրանի կտրուկ արձագանքը: Բանն այն է, որ թվում է, թե Իրանը պատրաստվում է պատերազմի: Փորձագետները նշում են, որ Իրանն այդ տարածքում գրեթե 30 տարի զորավարժություններ չի անցկացրել, ինչը միայն ամրապնդում է Ալիևի մտավախությունները:

Իսկ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հստակ հասկացրել է, թե ինչն է բարկացրել Այաթոլլայի ռեժիմին. «Թեհրանը կձեռնարկի այն բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար ... Իրանը չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայություն իր սահմանների մոտ»: Հետաքրքիր է, որ Իսրայելի մամուլը, մասնավորապես Times of Israel թերթը, մեկնաբանելով Թեհրանի գործողությունները, գրել է, որ Իրանը կատաղել է այն բանից հետո, երբ «սեպտեմբերին Ադրբեջանը առաջին անգամ համատեղ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի և Պակիստանի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված սրացման լարվածության ֆոնին»:

Թվում է, թե կա ուղիղ կապ Արաքս գետի արևմտյան ափ իրանական զորքերի տեղափոխման և Վիեննայում Իրանի և ԱՄՆ-ի գլխավորությամբ մի խումբ երկրների միջև նոր միջուկային գործարքի շուրջ բանակցությունների դադարեցման միջև: Փաստն այն է, որ ԱՄՆ -ն ու Իսրայելը այժմ պատրաստվում են ոչնչացնել Իրանի այնպիսի օբյեկտները, որոնք կարող են կապված լինել ատոմային ռումբի ստեղծման հետ: Նրանք պաշտոնապես հայտարարել են, որ թույլ չեն տա զանգվածային ոչնչացման զենքի հայտնվելը շիա զինյալ հոգևորականների մոտ: Իսկ Ադրբեջանի տարածքը նման հարված հասցնելու իդեալական հարթակ է, քանի որ հրեական պետությունից Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհը դժվար է մեծ հեռավորության պատճառով, իսկ Պարսից ծոցից՝ ԱՄՆ-ի ավիակիրներից հարձակումը զգալի թերություններ ունի:

Ի դեպ, Պակիստանը, Թուրքիան և Ադրբեջանը ոչ պակաս են մտահոգված Իրանի միջուկային ծրագրով, քանի որ ոչ ոք չի չեղարկել հազարամյա շիա-սուննի դիմակայությունը: Իրանական սոցցանցերը և ռեսուրսները, ներառյալ զինված ուժերի հետ կապ ունեցողները, հրապարակում են ոչ միայն դեպի հյուսիս շարժվող տեխնիկայի տեսագրություններ, այլ նաև գրում են հարձակման և անգամ Բաքուն գրավելու մասին, եթե հանկարծ Ադրբեջանից թեկուզ մեկ հրթիռ կամ ինքնաթիռ հատի Իրանի սահմանը: Նրանք գրում են նաև, որ հարևան երկրի ղեկավարությունը գտնվում է «Մոսսադի» քողի տակ և անում է այն ամենը, ինչ խորհուրդ են տալիս Թել Ավիվի համակարգողները: Ալիևի՝ «ինչու՞ հիմա» հարցը ունի միայն մեկ պատասխան. սկսվել է Իրանի միջուկային կարգավիճակի հայտարարման հետհաշվարկը:

Այստեղ խոսք է գնում մի քանի շաբաթվա, հնարավոր է՝ օրերի մասին: Ամեն ինչ շատ պարզ է. Այաթոլ լայի ռեժիմը անակնկալներ չի ցանկանում և իրական զգուշացում է հղում Ադրբեջանին: Սեպտեմբերի 30 -ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Դալիրիանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Պատկերացրեք, որ պատերազմ է սկսվել Ադրբեջանի հետ: Իսլամական Հանրապետությունը կարող է արձակել 1000 բալիստիկ հրթիռ և խոցել 1000 առանցքային կետ: Պատերազմը կավարտվի մեկ գիշերվա ընթացքում, այլ զենքերից օգտվելու ժամանակ չի լինի: Ուշադրություն մի դարձրեք պարծենկոտությանը (Ալիևի)»: Իր հերթին, Azeri Times լրատվական կայքը, որը մոտ է Ալիևին, փորձում է հանգստացնել ադրբեջանցիներին. «Նրանք, ովքեր անհանգստանում են Իրանի՝ Ադրբեջանի վրա հնարավոր հարձակումից, պետք է գիտենան, որ դա կբերի տարածաշրջանային այլ խաղացողների ընդգրկման գործընթացների մեջ...»:

Բայց արդյո՞ք այդպես է. հարցն, իհարկե, հետաքրքիր է: Ամեն դեպքում, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Պեկինը, ո՛չ էլ Մոսկվան սպառնալիքներ չեն հնչեցրել Թեհրանի հասցեին: Թվարկված բոլոր ուժային կենտրոնների համար կարևոր է միայն թույլ չտալ Իրանին միանալ միջուկային ակումբին, իսկ մնացածը, ներառյալ Բաքուն, երկրորդական են: Շատ հավանական է, որ Ալիևը վատ պատմության մեջ է ընկել՝ դաշինք կնքելով Թել Ավիվի հետ: Այո, Ադրբեջանը օգտագործել է իսրայելական անօդաչու թռչող սարքեր Արցախի ռազմական արշավում, սակայն դրանից հետո չարագուշակ խնդիր է առաջացել հարևանի կողմից: Պարսիկները բանակ են բերել և պահանջում են սիոնիստներին վտարել իրենց սահմաններից: Բայց գուցե հարցը հրեաների հետ «արատավոր կապերի» մեջ չէ, այլ բուն Իրանում ադրբեջանական խռովություննե՞րն են:

Տեղական «Fars» լրատվական գործակալությունը հայտնում է իրանական Արևել յան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Թավրիզում, որտեղ ապրում է ադրբեջանական մեծ համայնք, ցույցերի դեմ ոստիկանության կանոնավոր ճնշումների մասին: Պահապանների կորպուսում կասկածում են, որ Բաքուն է զբաղվում դրանց հրահրմամբ, և դա, ըստ էության, ոչ պակաս սպառնալիք է Այաթոլլայի ռեժիմի անվտանգության համար: Ինչն էլ լինի ներկայիս սրացման պատճառը, միևնույնն է, Ալիևի համար ծանր ժամանակներ են եկել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%