Ереван, 22.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Հետճշմարտության կամ post-truth դարաշրջան. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկա դարաշրջանում ամենավտանգավոր սպառնալիքը վերջինիս բնորոշումն է որպես «հետճշմարտության կամ post-truth դարաշրջան»։

Հետճշմարտության քաղաքականությունն ամրապնդվում է աշխարհում` որպես քաղաքական մշակույթի յուրահատուկ տեսակ, որը կենսագործունեության ոլորտներում ունի երկակի դրսևորում: Մի կողմից՝ քաղաքական գործիչները հայտարարում են մի բան, անում՝ մեկ այլ բան, մյուս կողմից՝ քաղաքական գործիչները լիակատար անտեսում են ապացույցները:

Հետճշմարտության մշակույթը՝ հասարակությունում կեղծ տեղեկատվության գիտակցական տարածումը, անտեսում է օբյեկտիվ փաստերը, որոնք հակասում են պարտադրվող տեսակետին ու քաղաքական իրականությանը՝ նույնիսկ ԶԼՄ-ի կամ անկախ փորձագետների կողմից կեղծ տեղեկությունը հերքելու դեպքում: Հետճշմարտությունը՝ որպես ժամանակակից հասարակություններին բնորոշ երևույթ, սոցիալ-քաղաքական իրողություն է, որը դեֆորմացնում է ժողովրդավարությունը և գլոբալ ու տարածաշրջանային հասարակությունների կայուն զարգացումը:

Մի կողմից` հետճշմարտության մեջ զգացմունքները գերակշռում են փաստերին ու ռացիոնալությանը, մյուս կողմից հետճշմարտությունը նշանակում է տեղեկատվական դաշտում տեղեկությունների կեղծման, ԶԼՄ-ում, սոցիալական ցանցերում ու համացանցի այլ աղբյուրներում այլընտրանքային տեսակետների վերաբերյալ փաստերի փոփոխման առկայություն: Հաճախ ճշմարտությունը հերքվում է, և ճշմարտության որոնումը երկրորդ պլան է մղվում: Հետճշմարտությունը մեկնաբանվում է նաև որպես կեղծ ու ճշմարիտ տեղեկատվության համամասնությունների հարաբերակցություն:

Տերմինը հաճախ ասոցացվում է տեղեկության տարածման հետ, որի աղբյուրը, որպես կանոն, անվստահելի է և պայմանավորված է PR-արշավների նպատակներով, պոպուլիզմով ու կեղծ գիտությամբ: Այսպիսով՝ հետճշմարտությունը քաղաքական մշակույթի մի տեսակ է, որը հիմնված է ոչ հավաստի տեղեկություն ստեղծելու, տարածելու և հանրությանը հասցնելու դիտավորյալ գործողությունների վրա, որոնք ամբողջությամբ կամ մասամբ չեն համապատասխանում իրականությանը, անտեսում են ոչ հարմար փաստերն ու գնահատականները և նպատակ ունեն ձևավորել որոշակի հասարակական կարծիք՝ քաղաքացիների հույզերի ու անձնական համոզմունքների վրա ուղղակի, ինտենսիվ ազդեցության միջոցով:

Հետճշմարտությունը տարածվում է սոցիալական ցանցերի ու ԶԼՄ-ների միջոցով, իսկ տարածվող բովանդակությունը կարող է պարունակել ճշմարտության ու կեղծիքի, հավաստի ու ոչ հավաստի տեղեկության տարբեր չափաբաժիններ՝ մանիպուլացնելով հասարակական կարծիքը։ Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) դարաշրջանում ոչ արժանահավատ, կեղծ (fake – կեղծ, անգլ.) նորությունները, որոնք էլեկտրոնային, թվային հաղորդակցությունների միջոցով տարածվում են որպես «այլընտրանքային» տեսակետ, ազդում են հասարակական գիտակցության վրա և հիմնականում ձևավորում են հասարակական կարծիք:

Այս խնդիրը հատկապես դժվար է լուծվում այնտեղ, որտեղ խոսքի ազատությունը ձգտում է դրսևորման բացարձակ ձևերի, իսկ բովանդակության տեսանկյունից՝ բացահայտ կամ լատենտ կերպով է վերահսկվում։ Կեղծ լուրերը մասնագետների ուշադրության կենտրոնում են հայտնվել հատկապես վերջին տարիներին։ Ըստ Merriam-Webster բառարանի՝ «fake news» հասկացությունը սկսել է լայնորեն կիրառվել 19-րդ դարի վերջերին, իսկ անգլերենում մինչ այդ՝ 16-րդ դարից սկսված, առավել տարածված է եղել «false news» եզրույթը, որը վերաբերել է թերթերում հրապարակված կեղծ լուրերին։

Այդուհանդերձ՝ կեղծ լուրերի հիմնախնդրով զբաղվող հետազոտողները համամիտ են, որ դրանց ուսումնասիրության համար բեկումնային նշանակություն են ունեցել 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Կեղծ լուրեր եզրույթը սահմանելու մոտեցումները տարբեր են։

Ընդհանրացնելով դրանք՝ կարող ենք առանձնացնել հետևյալ հիմնական բնորոշիչները.

• չեն համապատասխանում իրականությանը՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն,

• պարունակում են կեղծ, ոչ լիարժեք ներկայացված կամ «փաթեթավորված» տեղեկություն, որը խեղաթյուրում է փաստերն ու ապակողմնորոշում լսարանին,

• ստեղծվում և տարածվում են կանխամտածված կերպով,

• ուղղված են տարածողի համար ցանկալի դիրքորոշումներ ձևավորելու՝ քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական կամ այլ նպատակներով։ Կ

եղծ լուրերը, լինելով զանգվածային հաղորդակցությանը բնորոշ երևույթ, հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, ստացել են նոր դրսևորումներ թե՛ ձևավորման և թե՛ տարածման մեխանիզմների տեսանկյունից։ Վիրտուալ տարածությունում «fake» երևույթը լայն դրսևորումներ է ստացել՝ ներառելով ոչ միայն տեղեկատվության բովանդակությունը, այլ նաև կեղծ լուրերի տարածման համար «ապահոված» տարբեր հարթակներ՝ կայքեր ու բլոգներ, ֆորումներ ու սոցիալական ցանցեր։ Այս համատեքստում առանցքային է վիրտուալ հարթակների ազդեցությունը լրատվամիջոցների շուկայի վրա։

Վիրտուալ միջավայրը սահմանել է լրատվամիջոցների հրապարակումների գնահատման նոր չափանիշներ՝ դրանք բովանդակության որակից տեղափոխելով դեպի նորությունն առաջինը հայտնելու անհրաժեշտությունը։ Սոցիալական ցանցերը, ապահովելով տեղեկատվության ագրեգացիա և տարբեր էջերի ու օգտատերերի միջոցով լայն տարածում, նորությունը հայտնելու արագությունը ոչ թվային լրատվամիջոցների համար ավանդական մեկ օրից հասցրել է ժամերի, որոշ դեպքերում՝ նույնիսկ րոպեների։

Նման պայմաններում սրվել է նաև մրցակցությունը տարբեր լրատվամիջոցների միջև, որոնք օրվա ընթացքում պետք է անընդհատ թարմացնեն նորությունները, հետևեն այլ մեդիաների ու օգտատերերի հրապարակումներին՝ օրակարգից հետ չմնալու համար։ Ցածրարժեք, սակայն արագ բովանդակություն ստեղծելու և տարածելու անհրաժեշտությունն ամրապնդվել է ևս մեկ առևտրային գործոնով. որքան ավելի շատ են լրատվական կայքի այցելությունները, այնքան շատ է գովազդը և հետևաբար՝ լրատվամիջոցի ստացած շահույթը։

Այս համատեքստում հարկավոր է հիշատակել ավստրալացի հետազոտող Հիրսթին, որը նորությունների՝ կապիտալի կուտակման գործառույթը համարել է ոչ պակաս կարևոր, քան սոցիալմշակութային, քաղաքական ու գաղափարախոսական գործառույթներն են։

ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ

Սոցիոլոգ, ԵՊՀ դասախոս

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран