Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Եթե Իրանի կողմից ռազմական ուժի դիմելու հարց առաջանա, դա պետք է քննարկվի Հայաստանի, Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ. իրանագետ

ПОЛИТИКА

Իրանից հնչող ազդակների հասցեատերերը Թուրքիան եւ Ադրբեջանն են, ինչպես նաեւ, ըստ իրանական կողմի հայտարարությունների, Իսրայելը. Թեհրանը փորձում է հասկացնել, որ իր համար հարեւան երկրների սահմանների եւ անվտանգության հարցը չափազանց կարեւոր է: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Իրան-Ադրբեջան հարաբերություններում նկատվող լարվածությանն ու տարածաշրջանային զարգացումներին:

Իրանագետի խոսքով՝ Իրանում տվյալներ ունեն, որ Իսրայելը ռազմական իմաստով ներկայություն ունի Ադրբեջանում, ինչն էլ նրանց անհանգստացնում է:

«Իրանի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Իրանի համար Իսրայելի ներկայությունն իր հարեւան երկրներում անընդունելի է, եւ այստեղ շեշտը պետք է դնել հենց ռազմական ներկայության վրա, քանի որ Իսրայելը կարողանում է այդ կերպ աշխատել Իրանի դեմ, Ադրբեջանի տարածքից կարողացել են որոշակի գործողություններ կատարել, օրինակ՝ ԱԹՍ-ներ են փորձել մոտեցնել իրանական միջուկային օբյեկտներին եւ այլն: Տարածաշրջանում Թուրքիան եւ Ադրբեջանն են Իրանի շահերի դեմ որոշակի քայլեր ձեռնարկում, եւ Ադրբեջանը՝ նաեւ Թուրքիայի աջակցությամբ ու «քավորությամբ», խոչընդոտում է իրանական բեռնատարների տեղաշարժը Հայաստանի սուվերեն տարածքում, ինչը Իրանի շահերի դեմ է:

Բացի այդ, խոսվում է այսպես կոչված «Զանգեզուրի» կամ «Մեղրիի» միջանցքի մասին, որը դեմ է նաեւ Իրանի շահերի դեմ, Թեհրանում կարծում են, որ կարող է վտանգվել հայ-իրանական սահմանը եւ ազգային անվտանգության սպառնալիքներ ստեղծել: Սա, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները տարածաշրջանում, ստիպել են Իրանին իր հյուսիսային եւ հյուսիսարեւմտյան զորավարժություններ անցկացնի՝ հստակ մեսիջներ հղելով: Իրանը փորձում է հասկացնել, որ անվտանգության հարցերում իրենք կատակ չեն անում, դա իրենց համար չափազանց կարեւոր հարց է»,- նկատեց Վարդանյանը:

Վերջին օրերին նաեւ հայաստանյան լրատվական եւ փորձագիտական դաշտում վարկածներ են շրջանառվում, որ իրավիճակի սրման դեպքում Իրանն իր շահերը պաշտպանելու համար չի վարանի եւ ռազմական ուժի կդիմի՝ ընդհուպ զորք մտցնելով Հայաստանի տարածք: Հարցին՝ցորքանո՞վ են իրատեսական նման կանխատեսումներն ու արդյո՞ք կա նման հավանականություն՝ հաշվի առնելով տարածաշրջանային երկրների շահերն ու վերջինների հետ Իրանի հարաբերությունները, փորձագետը նկատեց՝ այդ հարցում բազմաթիվ խնդիրներ կան:

«Նման վարկածներ իրանական փորձագիտական դաշտում էլ են առաջ քաշվում՝ շեշտելով, որ հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի: Իրանը, իհարկե, ռազմական ուժի դիմելու ներուժ ունի, բայց այդ քայլին գնալու հարցում բազմաթիվ խնդիրներ կան: Եթե նման իրավիճակ ստեղծվի, ապա այդ հարցը պետք է համակարգվի առաջին հերթին Հայաստանի հետ, քանի որ խոսքը մեր տարածքի մասին է, հետո՝ Ռուսաստանի, նաեւ՝ ՀԱՊԿ-ի հետ, քանի որ Հայաստանի տարածքում Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի, մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք էլ՝ ՀԱՊԿ անդամ: Այսինքն, նման որոշման կայացումը պետք է տեղի ունենա այս հարթությունում: Իրանական լրատվական ու փորձագիտական դաշտում նաեւ կարծիքներ են հնչում, որ Իրանը կարող է ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, դաշտն են կարծես նաեւ շոշափում այդ կերպ: Թե որքանով դա կարող է իրականություն դառնալ՝ այս պահին բարդ է ասելը:

Ադրբեջանի մի քանի հատվածներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտել է՝ մեր տարածք սողոսկելով: Հիմա հայկական կողմը կարող է հղում կատարել Իրանի կողմից առաջ քաշված այդ սկզբունքին՝ սահմանների խախտման անթույլատրելիությանը, ինչը կարող է որոշակի հնարավորություն ստեղծել մեզ համար»,- նկատեց իրանագետը:

Դիտարկմանը, թե արդյոք Իրանը վերջին ամիսների իրադարձությունների հետեւանքով որոշակիորեն դուրս չի մնացել Հարավային Կովկասում կատարվող գործընթացներից եւ, գուցե, այս քայլերով փորձում է նորից ակտիվանալ մեր տարածաշրջանում, Վարդանյանը նկատեց՝ վերջին երկու շաբաթում իրադարձությունները զարգանում են հենց Իրանի, վերջինի կողմից սկսված լայնամասշտաբ զորավարժությունների, Ադրբեջանի հետ սահմանին զորք կուտակելու եւ Իրան-Ադրբեջան-Թուրքիա լարված քարոզչական փոխհրաձգության շուրջ:

«Կարելի է ասել, որ Իրանն արդեն լայն թափով վերադարձել է Հարավային Կովկաս: Այս զորավարժություններով Թեհրանը փորձում է նաեւ հարվածել Ալիեւի իշխանությանը՝ նպատակ ունենալով, որ Ադրբեջանում իշխանության փոփոխություն տեղի ունենա, լինի կառավարող ուժ, որն ավելի իրանամետ կլինի: Պատահական չէ, որ բարձրացվում են Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի նմանությամբ «Հուսեիններ»-ի դրոշները Ադրբեջանում, հենց այնպես չէ, որ թալիշներն ու շիայական ընդդիմությունն է ակտիվացել Ադրբեջանում»,- նկատեց իրանագետը:

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян