Նավթի գները շարունակում են փոքր-ինչ աճել
ЭКОНОМИКАՆավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան շարունակում են փոքր-ինչ աճել նախօրեին գրնացվախ զգալի բարձրացումից հետո` ՕՊԵԿ+ դաշինքի` արդյունահանման սահմանափակումների կրճատման պլանին հետեւելու որոշման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.21 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 81.43 դոլարի, WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը` 0.06 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 77.67 դոլարի:
Երեքշաբթի առավոտյան դրական դինամիկան նավթի շուկայում շարունակվում է: Նախօրեին նավթի արդյունահանման ավելացման նախորդ ծրագրին հավատարիմ մնալու ՕՊԵԿ+-ի նախարարական մոնիտորինգային կոմիտեի առաջարկությունից հետո դրա գնանշումները կտրուկ բարձրացան: Արդյունքում, WTI տեսակի նավթի գինն աճեց բարելի դիմաց 77 դոլարից բարձր` առաջին անգամ 2014 թվականի նոյեմբերից ի վեր, իսկ Brent տեսակի նավթի 1 բարելի գինը գերազանցեց 81 դոլարը` 2018 թվականի հոկտեմբերի 17-ից ի վեր առաջին անգամ: