Գազի գինը Եվրոպայում կրկին ռեկորդային ցուցանիշ է գրանցել
ЭКОНОМИКАԳազի գինը Եվրոպայում պատմական ռեկորդային ցուցանիշ է գրանցել հոկտեմբերի 6-ին բացված աճուրդի ժամանակ՝ 1000 խորոնարդ մետրի համար գերազանցելով 1500 դոլարը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են լոնդոնյան ICE բորսայի տվյալները:
Հաղորդվում է, որ աճուրդի բացման պահից րոպեներ անց գինն արդեն գերազանցել է նաև 1600 դոլարը:
Միևնույն ժամանակ նիդերլանդական TTF բորսայում նոյեմբերյան ֆյուչերսները երևանյան ժամանակով 10:10-ի դրությամբ գնահատվել են 1559 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար կամ 130 եվրո՝ ՄՎՏ/ժամի համար: Առավելագույն գինն այսօր առավոտյան գրանցվել է 1606 դոլար:
Գազի գինը Եվրոպայում աճում է անկախ լուրերից, որ սկսվել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի առաջին գծի փորձարկումները:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи



