ՌԴ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են իրանական միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները
МЕЖДУНАРОДНОЕՀոկտեմբերի վեցին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիակատար վերականգնման հեռանկարների մասին, ինչպես նաև քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպս հաղորդվում է, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Նշենք, որ այսօր Մոսկվայում նախատեսվում է Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հանդիպումը:
1
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»
2
Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»
3
Почему США так спешат? «Паст»
4
Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится:...
5
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?



