Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց` ՀՀ օդային տարածքով Բաքու-Նախիջևան թռիչք է իրականացվել
ОБЩЕСТВОՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անդրադարձել է այսօր վաղ առավոտից հանրությանը հուզող հարցին, որի վերաբերյալ, ի դեպ, մինչ այդ լրագրողների հարցերն անպատասխան էին մնում։ Խոսքը Հայաստանի օդային տարածքով անցնող ադրբեջանական ինքնաթիռների մասին է։
Այսպիսով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել Facebook–ում` հաստատելով, որ այսօր` հոկտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք:
«Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի։ Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից»,– նշել է կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` այս ողջ ընթացքում նաև «Զվարթնոց» օդանավակայանից էլ թռիչքներ են իրականացվել Ադրբեջանի օդային տարածքով դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ ու հիմա էլ շարունակում են իրականացվել։
Օդային մայրուղիների ընտրությունը վերապահված է օդանավ շահագործողներին:
Կոմիտեից նաև հայտնում են, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



