Խաչիկ Ասրյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին
ПОЛИТИКАՆախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի մի խումբ ներկայացուցիչների՝ հրամանատար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձել են Արցախի հիմնախնդիրներին՝ քննարկելով ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի պատասխանատուն կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը օր առաջ լինել Արցախում, համախմբվել Արցախի և նրա ժողովրդի շուրջ, կառուցել ու շենացնել վիրավոր Արցախը: «Սյունյաց արծիվներ» երիտասարդական կազմակերպության հենքի վրա է ստեղծվել «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը. այդ բազայի վրա այնուհետև ստեղծվել է «Հայոց արծիվներ-միասնական Հայաստան» կուսակցությունը:
Հայոց արծիվների կամավորները մասնակցել են նաև Ապրիլյան պատերազմին, իսկ 2020թ-ի պատերազմի ժամանակ մասնակցել են Մարտունու շրջանի պաշտպանությանը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



