Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կա՛մ ունակ չեն, կա՛մ չեն ցանկանում. երկու դեպքում էլ արդարացում չկա. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից տևական ժամանակ հետո էլ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ փխրուն։ Խնդիրն այն է, որ Թուրքիան, անմիջականորեն մասնակցելով ռազմական գործողություններին, կարողացավ վերջնականապես հաստատվել Ադրբեջանում։ Պատահական չէ, որ սեպտեմբերին Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն ստեղծվեց, որի կազմում ընդգրկվել է 4 թուրք գեներալ։ Եվ ուշագրավ է, որ այս խումբը ղեկավարելու է Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիար Էրսայը, որի գլխավորած թուրքական զինվորականների խումբը, ըստ ռուսական մամուլի հրապարակումների, անմիջականորեն մասնակցել է Արցախի դեմ ռազմական գործողությունների կազմակերպմանը:

Սա առաջին քայլն է թուրք-ադրբեջանական համատեղ բանակ ստեղծելու ուղղությամբ, որի մասին դեռևս հուլիսին ակնարկել էր Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոպը՝ նշելով, թե Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում միացյալ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ: Այս հարցում ուշադրության պետք է արժանանա այն փաստը, որ այնտեղ, ուր թուրքական զորքերը ոտք են դնում, անկայուն իրավիճակ է ստեղծվում, որից Թուրքիան փորձում է դիվիդենտներ ստանալ ու առաջ մղել իր շահերը։ Թուրքական ներխուժման արդյունքում այդպիսի իրավիճակ է ստեղծվել, օրինակ՝ Սիրիայում, Լիբիայում, Հյուսիսային Իրաքում, Միջերկրական ծովի արևել յան հատվածում։

Սակայն Թուրքիայի հաստատումը Հարավային Կովկասում ամենավտանգավորն է, քանի որ դրանով Անկարան կարող է իր նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն իրականություն դարձնելու հնարավորություն ստանալ։ Թերևս պատահական չէ նաև, որ Անկարան փորձում է իր վրա վերցնել մահմեդական աշխարհի լիդերության դափնիները, և Էրդողանն իրեն ներկայացնում է մահմեդականների իրավունքների պաշտպանության առաջամարտիկ։ Այս համատեքստում թուրքական փորձագիտական շրջանակներն արդեն սկսել են խոսել Թյուրքական խորհուրդը, որն ընդգրկում է թյուրքախոս պետությունները, ավելի խոր համագործակցություն և ինտեգրացիա ենթադրող կազմակերպության վերածելու ու Թուրքիայի ազդեցության գոտիներն ընդլայնելու մասին։ Բնական է, որ Ադրբեջանում հաստատվելուց հետո Թուրքիան, խաղարկելով իր հավակնությունները, ձգտելու է տարածվել դեպի իրանական Ադրբեջան, Հյուսիսային Կովկաս, Միջին Ասիա և հասնել Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջան։

Իսկ տարածաշրջանում ներկայացված մյուս ուժերի, մասնավորապես Ռուսաստանի ու Իրանի համար շատ վտանգավոր է Թուրքիայի ակտիվացումը։ Անկարան անընդհատ Ալիևի շուրթերով ակնարկում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին, որպեսզի Ադրբեջան մուտք ունենալու կարճ ուղի ձեռք բերելուց հետո այդ երկիրը վերածի լիովին իրենից կախված խամաճիկային պետություն, ապա ապակայունացնի իրավիճակը առաջին հերթին Իրանի հյուսիսում, իսկ հետո՝ նաև Հյուսիսային Կովկասում։ Ու, ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ, այնպես էլ Ադրբեջանում հաստատվելուց հետո Թուրքիան այս հարցում կարող է օգտվել վարձկան ահաբեկիչների ծառայություններից։ Հենց դրանով է պայմանավորված վերջին շրջանում Իրանի անհանգստությունը և Ադրբեջանի սահմանների մոտ խոշորամասշտաբ զորավարժությունների անցկացումը։

Ընդ որում, իրանական կողմն իր հայտարարություններում ակնարկում է, որ Իսրայելի աջակցությամբ Թուրքիան ու Ադրբեջանը սադրանքներ են նախապատրաստում Իրանի դեմ։ Խոսքը նաև դեպի Սյունիք հնարավոր թուրք-ադրբեջանական ներխուժման մասին է, որի դեպքում նրանք կարող են կտրել Իրանի հյուսիսային հաղորդակցության ուղին։ Ու այս համատեքստում պատահական չէ, որ Հայաստան ժամանած՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին հայտարարեց, թե իրենք պատրաստ են աջակցել Հայաստանին՝ Իրան-Հայաստան նոր՝ այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցում։

Առկա պայմաններում անգամ անհրաժեշտություն է առաջացել, որ հայկական կողմը, բարենպաստ իրավիճակն օգտագործելով, հայիրանական էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացման նախաձեռնությամբ հանդես գա։ Բայց մեր իշխանությունները, չգիտես ինչու, դեռ քար լռություն են պահպանում այս հարցում։ Մյուս կողմից էլ՝ հարց է առաջանում՝ եթե Իրանն անհանգստացած էր թուրքական վտանգով, ապա ինչո՞ւ էր Արցախյան պատերազմի ընթացքում չեզոքություն պահպանում։ Այդ ժամանակ կարող էր լայնամասշտաբ զորավարժություն անցկացնել Ադրբեջանի հետ սահմանների մոտ ու կոշտ հայտարարություններով դատապարտել Բաքվի գործողությունները։ Խնդիրն այն է, որ հայկական կողմը մինչ պատերազմը լուրջ աշխատանքներ չի տարել իրանական կողմի հետ թուրքական կողմից եկող վտանգին դիմագրավելու հարցում համագործակցության օրակարգ ստեղծելու հարցում։

Ըստ էության, Հայաստանի իշխանություններն ընդունակ չէին միջազգային և անվտանգային հարցերում պրոֆեսիոնալ մոտեցումներ որդեգրել։ Նրանք լիովին անտեսում էին թուրքական վտանգը՝ հասարակությանը հանգստացնելով, որ եթե պատերազմ լինի, Թուրքիան չի միջամտի։ Թեպետ, ինչո՞ւ ենք անցյալ ժամանակով խոսում, նրանք հիմա էլ կա՛մ ունակ չեն, կա՛մ չեն ցանկանում: Երկու դեպքում էլ արդարացում չկա:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха