Պենտագոնի ղեկավարը հաստատել է Աֆղանստանում ԱՄՆ-ի վեց զինծառայողների զոհվելը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հաստատել է Աֆղանստանում ամերիկացի վեց զինծառայողների զոհվելը: «Ես խորը ցավով իմացա այն մասին, որ դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի վեց զինծառայողներ են զոհվել Աֆղանստանում»,- ասված է Քարթերի հայտարարության մեջ, որը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:«Նրանք զոհվել են ինքնաշեն պայթուցիկ սարքով հանդերձված փոխադրամիջոցի պայթեման հետեւանքով՝ Բաղրամի ավիաբազայի սահմաններից դուրս տարածքի պարեկման ժամանակ»,- ճշտել է Քարթերը: Վիրավորվել է ամերիկացի եւս երկու զինվոր:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները իրենց գործընկերների հետ միասին կշարունակեն աշխատել Աֆղանստանում, «չնայած այդ ողբերգական պատահարին»: Քարթերը նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



