Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն ԱԱ-ում
СПОРТՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 7-ին պայքարը կսկսեն 55, 72, 77, 82 կգ քաշային ըմբիշները:
55 կգ քաշային Նորայր Հախոյանը 1/8 եզրափակիչում կմրցի Գերմանիայից Ֆաբիան Գեռնարդի հետ:
72 կգ քաշում Մալխաս Ամոյանի առաջին մրցակիցը դեռևս հայտնի չէ:
82 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը որակավորման փուլում ուժերը կչափի թուրք Բուրհան Ակբուդակի հետ:
Հոկտեմբերի 8-ին մրցագորգ դուրս կգան 60, 97, 130 կգ քաշային ըմբիշները:
60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում կփորձի գերազանցել ԱՄՆ-ից Դելթոն Ջեյմս Ռոբերտսին:
130 կգ քաշում Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում կմրցի ճապոնացի Արատա Սոնոդայի հետ:
Եվ հոկտեմբերի 9-ին մեդալների համար պայքարի մեջ կմտնեն 63, 67, 87 կգ քաշային ըմբիշները:
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը որակավորման փուլում կփորձի գերազանցել նորվեգացի Շտիգ Անդրե Բերգեին:
67 կգ քաշում Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում կմրցի Մամադասա Սիլայի (Ֆրանսիա) հետ։
87 կգ քաշում էլ Արթուր Շահինյանը անդրանիկ գոտեմարտում կփորձի հաղթել լիտվացի Յուլիուս Մատուզեվիցիուսին:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցեց 4 ըմբիշով: 61 կգ քաշային կարգում ԱԱ-ի բրոնզե մեդալակիր դարձավ Արսեն Հարությունյանը: