Հաիթիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հետաձգվել է
МЕЖДУНАРОДНОЕՀաիթիի ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 27-ին նախատեսված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հետաձգել է մինչեւ հունվար: Դա տեղի է ունեցել առաջին փուլում ընտրախախտումների մասին ընդդիմադիր թեկնածուի հայտարարություններից հետո: Ընտրությունների օրը տարբեր տեսակի ընտրախախտումների համար ձերբակալվել էր 70 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկրորդ փուլ են անցել «Տետ Կալե» կուսակցությունից առաջադրված Ժովանել Մոիզը (32,81 տոկոս) եւ ընդդիմադիր «Հանուն առաջընթացի եւ Հաիթիի ազատարգրման այլընտրանքային լիգայի» թեկնածու Ժյուդ Սելեստանը (25,27 տոկոս):
Նախորդ շաբաթ Հաիթիում ցույցեր են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են բռնություններով: Արդյունքում մահացել է մեկ մարդ, այրվել են մի քանի պետական հաստատություններ:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



