Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Տեղեկությունը ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը։
Նրա խոսքով, այդ որոշումն ընդունվել է ի պատասխան Թեհրանի որոշման, որով թուրքական բեռնատարների մուտքն Իրան արգելվել է։
«Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով»,- ասել է Ալաշը։
Ըստ Իրանցի պաշտոնյայի՝ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի եւ Անկարայի առևտրային հարաբերությունների վրա, որոնց միջև ապրանքաշրջանառությունն առանց այդ էլ նվազել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



