Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թքել եմ իշխանությունների երեսին. Տիգրան Ներսիսյան

БЛОГ

Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թքել եմ ես այն իշխանությունների երեսին, որ կարող են այսպես վարվել իր ժողովրդի հետ, և սա մեկ օրվա բան չի, երեք ամսվա բան չի, կամ հինգ տարվա, տասը տարվա, արդեն քսանհինգ տարի է։ Ոչինչ չեմ հիշում, ընդամենը իմ ապրած կյանքին եմ անդրադարձ կատարում, որ ապրել եմ, ստեղծագործել եմ, ընտանիք եմ կազմել ի'մ երկրում, ի´մ քաղաքում, ի´մ հայրենիքում, և մի վարկյան իսկ չեմ բացակայել։ Եվ ովքեր որ եկել են, ովքեր կարողացել են, ովքեր դարձել են, քսանհինգ տարի խաբել են, կեղեքել են, հավատազրկել են, թալանել են, ջարդել են, կրակել են, սպանել են. եւ, ի վերջո, ի՞նչն են սպանել՝ հավատն են սպանել մարդու մեջ, մարդուն են սպանել՝ մինչև երեկ, մինչև այսօր, մինչև այն լուսավոր առավոտը, որ իրենց հետ բերեցին ոգով ուժեղ, հպարտ, ազնիվ մեր երիտասարդները։

Եվ ովքեր՞ են անում՝ ինչպես մեր ամենայն հայոց բանաստեղծն է ասել «նույն մարդիկը նույն ճանապարհներով»։ Ո՞վ է մեղավոր. ես եմ մեղավոր, բոլորս ենք մեղավոր, բոլո´րս՝ ամեն մեկն իր չափով, ամեն մեկն իր տեղում։ Մեղավոր եմ որ այս տարիների ընթացքում եղել են պահեր, եղել են վայրկյաններ, որ հավատացել եմ, որ վստահել եմ, թե իրենցից բացի, իրենց հարազատներից բացի, իրենց հետույքներից ու որովայններից բացի իրենց համար ուրիշ այլ սրբություններ էլ կան այս կյանքում։ Սխալվել եմ, սրբություն չունեք դուք:

Այնտեղ հավաքված այդ պայծառ երիտասարդությունը և ամբողջ ժողովուրդը, այո', այսօր կասեցում են պահանջում այդ հերթական անօրինական որոշման, այդ մի քանի դրամի բարձրացման, որը գուցե շատերի համար նաև օրհասական է, բայց, ի վերջո, ցասումն ու երազանքը ուրիշ է՝ տեսնել իր երկիրն արդար, արժանապատիվ, ազնիվ ու մաքուր։ Եվ ոչ մի ջրցան մեքենա, ոչ մի կեղտոտ բռունցք չի կարող կոտրել այդ ոգին։ Եվ ո՞ւմ եք խփում, ո՞ւմ եք ձեր այդ ջրի շիթով դաղում, տապալում՝ ձեր իսկ երեխայի տարիքի աղջկան, երիտասարդին, իմ երեխային, իմ հայրենակցի երեխային։ Ես չեմ ուզում նման ոստիկանություն ունենալ, ես չեմ ուզում նման « պաշտպան» ունենալ, որ նաև հայտնվի մի լպիրշ ցինիկ պատգամավոր ու ասի «շոգ էր՝ ջրեցին»։

Կարծում եմ՝ այնքան «հեղինակություն» ունես, որ հրահանգես ոստիկանապետիդ, որ քանի շոգերը չեն անցել՝ հարազատներիդ այդ շթով ջրի և այդ զովացնող ցնցուղից օգտվի նաև այն մտավորական մաեստրոն, որ կարծում է, թե ամեն ինչ ճիշտ է կատարվել։ Եվ ընդհարապես, մի´ փորձեք այդ ազնիվ պայքարը, այդ ազնիվ շարժումը, որն իրենք են ստեղծել, իրենք են առաջ տանում մինչ հաղթանակ իրենց ազնիվ ոգով՝ դարձնել շոու, տխեղծ ներկայացում, կապիկություն, մեյմունություն ձեր այդ կենդանի ու կիսամեռ պատերով, որն ուզում էիք ստեծել էն դեպքում, երբ բոլորը գիտեին, որ, համենայնդեպս, այդ պահին, այդ ժամանակ այլևս չեն հարձակվի… ձեր նախկին ու ներկա պատգամավորներով, նախկին ու ներկա նախարարներով, նախկինում թալանին մասնակցած՝ էսօր արդեն օպոզիցիայում գտնվողներով, եւ ժողովրդի հայհոյանքը ուղղված կոնկրետ անձին, որը ճիշտ էր և տեղին. պիտի որ պլշած աչքերով չդիմավորեր հայտնի նախարարը։ Կլոունադա մի սարքեք այդտեղ եկած, ձեր անձերին, ձեր իսկ կողմից, ձեր իսկ ուսերին բարձած էպիտետներով՝ մտավորականներս, հայտնիներս ու ոչ այնքան, աստղիկներս ու աստղաբույլերս ու ոչ այնքան, և այդ ամենը ձեր փոքրիկ, պուճուր, չնչին ցանկություններին հագուրդ տալու համար տեսախցիկների առաջ կանգնելու, խոսելու, ցույց տալու, նկարվելու սելֆիներ անելու ու ամենակարևորը՝ ասելու բաղձալի նախադասությունը՝ «ժողովրդի կողքին ենք»։

Այդ երիտասարդները ձեր ուղղորդման, ձեր շտկման կարիքը չունեն, որովհետև ամեն ինչ անում են ճիշտ, նաև տեսել են ձեր ուղղորդումների ու շտկումների արդյունքները, բազմաթիվ անգամներ։ Ես միշտ, նույնիսկ «ժողովուրդ» բառը չեմ օգտագործի, միշտ, մարդկանց կողքին եմ եղել՝ հայ մարդու, իմ հայրենակցի, գործս էլ է նրանց համար եղել, նրանց հետ՝ թե´ բեմում, թե´ էկրանների առջև։ Ծնունդով էլ մշեցի հասարակ գյուղացու տոհմի մի ճյուղն եմ։ Այն ժամանակ էլ, երբ Տիրոջ Սուրբ ծննդյան սուրբ ծիսակատարության ժամանակ ամպհովանի եմ կրել՝ էլի մարկանց ու իմ հայրենիքի կողքին եմ եղել, որովհետև հարգում եմ իմ եկեղեցին, իմ դրոշը, իմ զինանշանը և իմ հայրենիքի բոլոր սիմվոլները»:

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности