Ереван, 18.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ներկան ու ապագան կործանողները միայն անցյալից ու «նախկիններից» են խոսում. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ պարտությունից հետո Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, ժամանակի ընթացքում Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանության վերջին նշույլները՝ միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվելով օբյեկտի։ Քիչ չէ, որ մեր պետությունն ի վիճակի չէ ապահովել իր սահմանների անվտանգությունը, հիմա էլ, ինչպես դիպուկ նշեց երկրորդ նախագահը, սեղանի շուրջ բանակցողից հայտնվել է «սեղանի վրա» և այլ պետությունների համար դարձել սակարկության առարկա։ Այլ կերպ ասած՝ Հայաստանին վերաբերող հարցերում արդեն մեր երկրի ձայնը լսելի չէ։

Ճիշտ է՝ մեր պաշտոնյաները շարունակում են տարբեր պաշտոնական հանդիպումներ ունենալ, բայց դրանց արդյունավետությունը շատ ցածր է, քանի որ ոչ ոք հակված չէ հաշվի նստել Հայաստանի գործող իշխանությունների կարծիքի հետ։ Վերջիններիս կործանարար քաղաքականության արդյունքում մենք միայն համակերպվողի ու զիջողի դերում ենք։ Թերևս դրա հետևանքով է, որ Ալիևը հայտարարում է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցով միանգամից կարող են Ռուսաստանի հետ բանակցել։ Երկաթե մանդատ ստացած իշխանություններն իրենց հախուռն ու անհետևողական քայլերի միջոցով քայլ առ քայլ զրոյացնում են հայ ժողովրդի դիմադրողականությունը։ Իսկ թշնամին, տեսնելով, որ որևէ դիմադրության և պայքարի չի հանդիպելու, ավելի է «աքլորանում»։ Ալիևը սպառնում է «հայերի գլուխը ջարդել»՝ ընդգծելով, թե պետք չէ մոռանալ, որ իրենց երկաթե բռունցքը տեղում է։

Դրան զուգահեռ, նա ամեն մի հարմար առիթի շարունակում է ծաղրել Փաշինյանին՝ ընդգծելով, որ անհայտ է մնում, թե, ի վերջո, Հայաստանի վարչապետը որտե՞ղ է գաղտնի ստորագրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ադրբեջանի նախագահն այնքան է չափերն անցնում, որ անգամ «խորհուրդ» է տալիս Սահմանադրություն փոխել ու հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացից։ Սակայն Փաշինյանն ու իր թիմակիցները Ալիևի ստորացուցիչ հայտարարություններն ամեն անգամ ոչ միայն անպատասխան են թողնում, այլև դրա փոխարեն հակառակորդին դրական ուղերձներ են փոխանցում։ Այս համատեքստում իշխանական պահվածքն այնքան ամոթալի է, որ նրանց փոխարեն ստիպված նախկին նախագահներն են արձագանքում Ալիևին։

Բայց ամենազարմանալին այն է, որ եթե հակառակորդի առաջ մեր իշխանությունները վախից քար են կտրում, ապա երկրի ներսում փորձում են «առյուծ կտրել»՝ ցույց տալու համար, թե իրավիճակն իրենց վերահսկողության տակ է։ Ավելին, իշխանությունների պահվածքը ներքաղաքական հարցերում շատ դեպքերում դառնում է սանձարձակ ու էժանագին։ Օրինակ՝ վերջերս կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նորից աչքի ընկավ իր անհավասարակշիռ ու անհասկանալի պահվածքով։ Երբ ընդդիմադիր պատգամավորները հարցեր էին ուղղում, նա անմիջապես դուրս էր գալիս հունից։ Ու, ինչպես միշտ, հարցերին հանգամանալից պատասխանելու փոխարեն Փաշինյանը միայն նախկինների մասին էր հիշեցնում։ Ինչպես ասում են, արջը 7 երգ գիտի, 7-ն էլ «Բադեն-Բադենի» կամ «Քոչարյանի միլիարդների» մասին։

Մի խոսքով, այս մարդը երկրորդ ու երրորդ նախագահների միայն անունից ընկնում է լուրջ ցնցումների մեջ: Միանշանակ է, որ նախկին նախագահների կառավարման ընթացքում բազմաթիվ սխալներ են եղել։ Դա ոչ ոք չի ժխտում: Սակայն, միևնույն ժամանակ, նրանք ինչ էլ արած լինեն, նախկինների ոչ մի արածը չի կարող նույնիսկ համեմատվել այն ամենի հետ, ինչ արել է Փաշինյանը՝ երկիրը հասցնելով կործանման եզրին: Մի բան հստակ է՝ նախկին նախագահների կառավարման տարիներին եղել է կայունություն և ապահովություն։ Երբեք մեր պետությունն ու քաղաքացիները անօգնական վիճակում չեն հայտնվել թշնամու առաջ, ինչպես հիմա է։ Այսինքն, ներկայիս կործանարար իրավիճակը նույն «նախկինի» հետ համեմատության եզրեր նույնիսկ չունի։

Բայց, միևնույնն է, Հայաստանի ու Արցախի ներկան կործանած, ապագան վտանգած Փաշինյանը շարունակում է անընդհատ խոսել «նախկիններից»՝ վստահ, որ այդպես կարողանալու է նորից ու նորից մոլորեցնել մարդկանց՝ կերակրելով միևնույն միֆերով ու ստերով։ Դե, առայժմ կարծես ստացվում է, հունիսի 20-ը վկա... Այս պարագայում պարզ է, որ ընդդիմությունը չպետք է որևէ ակնկալիք ունենա, թե կարող է բովանդակային պատասխաններ ստանալ Փաշինյանից, քանի որ նա պոպուլիզմի և շահարկումների հարցով անգերազանցելի մանիպուլ յատոր է։

Այստեղ նա պարզապես անմրցելի է: Այդ մասին է վկայում նաև այն, որ նա ձեռնամուխ է լինում շոուների միջոցով հանրության ուշադրությունը իր իշխանության ապաշնորհությունից շեղելու հերթական նոր «սերիալի նկարահանմանը»։ Օրինակ՝ մեկ էլ կառավարության նիստում գոռգոռում և իրավապահներին հրահանգում է կորոնավիրուսի չպատվաստման «թեմայով» ձերբակալություններ իրականացնել, «ասֆալտին փռել»։ Այս ամենը զավեշտալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ. երբ պետք է հակառակորդին համարժեք արձագանք տալ, Փաշինյանը ջայլամի նման գլուխն ավազների մեջ է խոթում, «դրական ազդակներից» խոսում, «խաղաղության դարաշրջան» է բացում, ավելին՝ երբեմն նույնիսկ արդարանում է թշնամու առջև, օրինակ՝ նշելով, թե քարտեզների որակի հետ կապված ինքը մեղավոր չէ, ինչ ունենք, դա է տալիս: Բայց երբ խոսքը վերաբերում է ներքաղաքական հարցերին, նա արդեն թշնամուց էլ թշնամի է ընկալում ընդդիմադիրներին...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи