Փաշինյանն՝ իմ, Ալիևն իր ԱԱԾ պետի միջոցով իրար փակ ծրարներ են փոխանցել. Արթուր Վանեցյան
ПОЛИТИКА«Փաշինյանն՝ իմ, Ալիևն իր ԱԱԾ պետի միջոցով իրար փակ ծրարներ են փոխանցել»,- այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ օպերատիվ կապի վերաբերյալ ԱԺ-ում արված հայտարարություններին՝ Վանեցյանն ասաց, որ վարչապետն իրականում դիմում է մանիպուլյացիայի։
Հարցի պարզաբանման համար մեր զրուցակիցը սկզբում բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում օպերատիվ կապը՝ նշելով, որ դա նախատեսված է եղել միայն սահմանային միջադեպերի համար․Հայաստանի կողմից կապը ապահովել է այն ժամանակ դեռ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ նրա պաշտոնակիցը։
Բանախոսը մանրամասնեց՝ նշելով, որ իր գործընկերոջ հետ հիմնականում հեռախոսային կապ է պահել և համապատասխան իրավիճակներում էլ մի քանի անգամ հանդիպել են Դուբայում և մի քանի այլ քաղաքներում։
Ըստ Վանեցյանի, խոսակցության հիմնական նյութը եղել է բացառապես սահմանային իրավիճակը և այդ մասին ամբողջ ծավալով զեկուցվել է ինչպես վարչապետին, այնպես էլ Անվտանգության խորհրդի անդամներին՝ Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարներին։
Հարցազրույցի ընթացքում քննարկվել են նաև Վանեցյանի և նրա ջոկատի մասնակցությունը Շուշիի պաշտպանությանը, ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև ընդդիմության պայքարի գործիքակազմերին։
Վանեցյանի համոզմամբ, մենք հիմա ապրում ենք մեր պատմության ամենաողբերգական շրջաններից մեկում և հազարավոր զոհերից, հայրենիքի կորստից հետո ոչ մի կերպ չենք կարողանում ուշքի գալ, ինչից հետևում է, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, և պետության վերականգման գործը պետք է ստանձնեն պրոֆեսիոնալ մարդիկ։
Մանրամասները՝ տեսանյութում։
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Цена серебра обновила рекорд - $57,86 за унцию



