Արսեն Սաֆարյանի դուստրն իսկական գեղեցկուհի է դարձել. ինչ լուսանկարներ է հրապարակում նա
ЛАЙФԱրսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլեն Սաֆարյանը, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց այս տավա ապրիլին:
Աղջիկն իր առաջին քայլերն արեց որպես երգչուհի:
Նա ներկայացրեց Սոնա Ռուբենյանի «Ապրելու չափ համառ» երգը:
«Հիմա վստահ գիտեմ՝ ինչ եմ ուզում, եւ երգչուհու կարիերա սկսելու մտադրություն կա:
Դեռ չեմ ուզում խոսել առաջիկա քայլերի մասին, թող անակնկալ լինեն»,- ասել է Էլեն Սաֆարյանը։
Արսենը մի առիթով նշել է, որ ինքը դեմ չէ դստեր գործունեությանը՝ նշելով, որ սխալ է արգելելը երեխային զբաղվել նրանով, ինչը նա սիրում է:
Հայրը դստեր առաջ միայն մի պայման է դրել՝ ստանալ 2-րդ մասնագիտություն:
«Պապայի պայմանը կատարել եմ. սովորում եմ Ֆրանսիական համալսարանի իրավագիտության բաժնում, ու հիմա շատ վստահ քայլերով ուզում եմ մուտք գործել երգարվեստ։
Հայերեն երգեր, առհասարակ, քիչ եմ լսում, քանի որ ավելի շատ սիրում եմ արտասահմանյան փոփ եւ RnB ժանրերը։
Կան 5 արտիստներ, այդ թվում՝ նաեւ հայրս, որոնց երգարվեստով հիանում եմ եւ լսում իրենց երգերը՝ Սոնա Ռուբենյան, Սիրուշո, Իվետա Մուկուչյան եւ Հայկո»,- մի առիթով նշել է Էլենը:
Արսեն սաֆարյանի խոսքով՝ ինքն այն ծնողներից չէ, որ թույլ կտար՝ դուստրը բեմ բարձանար միայն նրա համար, որ իր աղջիկն է:
«Սա այն բնագավառն է, որտեղ դու քո տաղանդով պետք է հարթես ճանապարհդ: Ու էլենը դա շատ լավ գիտի. մենք պարբերաբար զրուցում ենք այդ թեմայով»,- ասել է երգիչը: