Xiaomi-ն դեմքերի ճանաչման համար խելացի Smart Door Lock X կողպեք է ներկայացրել
ЛАЙФՉինական Xiaomi ընկերությունն ազդարարել է ժամանակակից խելացի տան համար նոր սարքի՝ Face Recognition Smart Door Lock X կողպեքի մասին, որը տան բնակիչներին եւ հյուրերին նույնականացնելու տարբեր մեթոդներ է կիրառում, հայտնում է 3dnews.ru-ը՝ հղում անելով ITHome-ին:
Նորույթի հիմնական առանձնահատկությունն այցելուներին դեմքով ճանաչելու եղանակն է: Օգտվողների նույնականացման համար օգտագործվում է ինֆրակարմիր տեսախցիկից, RGB տեսախցիկից, հեռահարության հաղորդչից եւ այլ սենսորներից բաղկացած համակարգ:
Բացի այդ, կիրառվում են ապաարգելափակման այլ մեթոդներ: Տարածք կարելի է մտնել, մասնավորապես՝ գաղտնաբառ մուտքագրելով, մատնահետքերով, NFC տեխնոլոգիայի օգնությամբ եւ այլն:
Կողպեքը հագեցած է AMOLED էկրանով, որը տեղեկատվություն է ցուցադրում ընթացիկ կարգավիճակի մասին: Նույն էկրանը հաստատում է ապաարգելափակումը՝ այցելուի դեմքով:
6250 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը պատասխանատու է էներգիայի մատակարարման համար: Խոսվում է Mi Home եւ HomeKit հարթակների հետ համատեղելիության մասին:
Նորույթը վաճառքի կհանվի հոկտեմբերի 12-ին: Նախատեսվող գնի մասին դեռ տեղեկություններ չկան: