Սահակաշվիլիի վիճակը վատացել է
МЕЖДУНАРОДНОЕԲանտում տասնօրյա հացադուլից հետո Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն:
«Նա դժվարությամբ է տեղաշարժվում, դժվարանում է խոսել։ Նրա թույլտվությամբ՝ հայտնում եմ ձեզ, որ Սահակաշվիլին արյան հիվանդություն ունի՝ թալասեմիա (ժառանգական գենետիկական հիվանդություն, որն առաջանում է, երբ հեմոգլոբինի գեները վնասվում են - խմբ.): Սա մահացու հիվանդություն չէ, բայց նա կտրականապես չի կարող սոված մնալ ։ Ես վաղը կհանդիպեմ նրա հետ և կարծում եմ, որ նրան կտեղափոխենք հիվանդանոց», - ասել է բժիշկը։ Նա պարզաբանել է, որ վերջին երկու օրվա ընթացքում բանտարկյալի վիճակը կտրուկ վատացել է: Նա հավելել է, որ Սահակաշվիլին նիհարել է 14 կիլոգրամ և 100 գրամ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



