Թբիլիսին առաջարկում է ստեղծել Վրաստան-Հայաստան-Ադրբեջան համագործակցության նոր հարթակ
МЕЖДУНАРОДНОЕԹբիլիսին առաջարկում է ստեղծել Վրաստան-Հայաստան-Ադրբեջան համագործակցության նոր հարթակ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` Հայաստան կատարած այցի արդյունքներն ամփոփելիս:
«Ես բավականին հաջող այց ունեցա Հայաստան: Ես ցանկանում եմ, որ մենք սկսենք համագործակցել տարածաշրջանում, և ստեղծվի նոր հարթակ, որի շրջանակներում երեք երկրները կսկսեն սերտ համագործակցություն, և Վրաստանը շատ կարևոր դեր ունի այս գործընթացում», - ասել է նա:
Ըստ Ղարիբաշվիլիի` երեք երկրների փոխգործակցության հաջող նախադեպը եղել է հունիսին, երբ Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանի իշխանությունները ազատ արձակեցին 15 հայ գերիների, իսկ Ադրբեջանը Երևանից ստացավ ականապատ դաշտերի քարտեզներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



