«Տանը մենակ» ֆիլմի ռիմեյքի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 12-ին
ОБЩЕСТВО20th Century Studios-ը նոյեմբերի 12-ին է նշանակել «Տանը մենակ» ֆիլմի ռիմեյքի պրեմիերան: Այդ մասին կինոընկերությունը երեքշաբթի հայտնել է Twitter-ի իր էջում:
ԱՄՆ-ում ֆիլմը կհեռարձակվի Disney+ հոսքային ծառայությամբ, ասվում է հայտարարությունում: Ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում:
Ըստ թրեյլերի կադրերի՝ 10-ամյա տղայի ծնողներն արձակուրդ են մեկնում Ճապոնիա՝ մոռանալով երեխային տանը: Սկզբում տղան հաճույք է ստանում տանը մենակ մնալուց, բայց հետո նա պետք է հանդիպի երկու ավազակների, որոնց մարմնավորում են Ռոբ Դելանին և Էլլի Քեմփերը:
Ռեժիսոր Քրիս Կոլումբոսի և պրոդյուսեր Ջոն Հյուզի՝ 186 միլիոն դոլար բյուջեով կատակերգությունը 1990 թվականին է էկրան բարձրացել և աշխարհի կինոթատրոններում հավաքել ավելի քան 476 միլիոն դոլար:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



