«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ եղբայր»․ Քիմ Քարդաշյանի շնորհավորանքն Էրիկ Էսրաիլյանին (լուսանկար)
ЛАЙФՀոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հայտնի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով հայազգի գործարար, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է պրոդյուսերի եւ իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ։
Հրապարակմանը կից Քիմը գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ հայ եղբայր»։ Հրապարակումն ուղեկցվում է Հայաստանի դրոշի գույներով էմոջիներով։
Հիշեցնենք, որ լուսանկարն արվել է 2019 թվականին, երբ Քիմ Քարդաշյանն այցելել էր Հայաստան՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին։ Նրան ուղեկցում էին զավակները, քույրն ու նրա երեխաները։

1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



