Առճակատման գագաթնակետին Իրանի արտգործնախարարը զանգահարել է ադրբեջանցի գործընկերոջը. հայտնի է` ինչ են քննարկել
МЕЖДУНАРОДНОЕԻրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին:
IRNA-ի հաղորդմամբ` Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում շեշտել է, որ երկու երկրները պետք է կանխեն հարաբերությունների թյուրըմբռնումները, և իրենց համար նպատակահարմար է շարունակել հարաբերությունները ճիշտ և զարգացող ուղղությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները:
Ընդգծելով երկրների փոխադարձ հարգանքի և անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անհրաժեշտությունը՝ Իրանի արտգործնախարարը հավելել է. «Թեհրանն ու Բաքուն երկարամյա հարաբերություններ ունեն»:
«Երկու երկրները չպետք է թույլ տան թյուրըմբռնումներ հարաբերություններում, և պետք է շարունակեն իրենց հարաբերությունները ճիշտ և արագ զարգացող ուղղությամբ», - ասել է նա: