Հեռախոսահամարի միջոցով ստացեք և կատարեք միջազգային փոխանցումներ․ Ակբա բանկ
ЭКОНОМИКАԱկբա բանկը առաջինը Հայաստանում գործարկել է հեռախոսահամարի միջոցով քարտից քարտ միջազգային փոխանցումների իրականացման նոր ծառայություն:
Նոր ծառայության շնորհիվ այսուհետ հնարավոր է 24/7 ռեժիմով հեռախոսահամարի միջոցով արտերկիր գումար փոխանցել և ստանալ։ Ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ունենալ acba digital և Ակբա բանկի կողմից թողարկված Visa կամ Mastercard տեսակի քարտ:
Փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է acba digital-ի «Փոխանցել» բաժնից ընտրել «Քարտից քարտ» տարբերակը, ապա՝ սեղմել «Visa Փոխանցումներ» կոճակը, ընտրել «Հեռախոսահամարով» տարբերակը, մուտքագրել փոխանցումը ստացողի հեռախոսահամարն ու հաստատել փոխանցումը:
Առաջարկվող ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Նոր ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումներ կատարելու և ստանալու համար հասանելի երկրների ցանկը ներկայացված է այստեղ:
Բանկի կողմից առաջարկվող դրամական փոխանցումների մյուս ծառայություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
- Հեռախոսահամարով փոխանցումներ Սբերբանկից
- Փոխանցումներ առանց հաշվի բացման
- Փոխանցումներ բանկային հաշվով
- Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի և «ACBA ON-LINE» համակարգի (նաև «ACBA Mobile» հավելվածի) միջոցով
Արագ փոխանցումների համակարգեր՝
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: