Եվրոպայում գազի գինը հասել է մոտ 1230 դոլարի՝ հազար խորանարդ մետրի համար
ЭКОНОМИКАԵվրոպայում գազի գինը հոկտեմբերի 14-ին Լոնդոնի ICE սակարանում կայացած սակարկությունների ընթացքում վերստին բարձրացել է հազար խորանարդ մետրի համար 1200 դոլարից և հասել Է գրեթե 1230 դոլարի, վկայում են առևտրական հարթակի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի արժեքն աճել է հազար խորանարդ մետրի համար մինչև 1229 դոլար: Այս պահին գազի գինը փոքր-ինչ դանդաղեցրել է աճը և գտնվում Է հազար խորանարդ մետի համար 1208 դոլարի մակարդակում:
Օրվա սկզբից գնի ընդհանուր աճը կազմում է շուրջ 7,6 տոկոս:
TTF-ն պատմական առավելագույնը սահմանել է հոկտեմբերի 6-ին, երբ գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի համար 1900 դոլարը, բայց դրանից հետո սկսել է շեշտակիորեն իջնել: Եվրոպայի գազի շուկայում բարձր անկայունությունը կապված է այդ թվում գազի պահեստարանների ցածր լցվածությամբ առաջիկա ձմռան նախաշեմին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: