Ավակովը կոչ է արել մշակել Ղրիմը և Դոնբասը ռազմական ճանապարհով վերադարձնելու սցենար
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինան պետք է պատրաստ լինի ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմը և Դոնբասը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրապետության ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը, հաղորդում է Lenta.ru-ն:
Նա զարմանք է հայտնել, որ Կիևը չի դիտարկում գրավյալ տարածքների համար պատերազմի սցենարը, և կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին մշակել ժամանակակից զենքի կիրառմամբ դրանց ազատագրման ծրագիր:
Ներքին գործերի նախարարության նախկին ղեկավարը նաև առաջարկել է պետական մակարդակով ֆիքսել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների օկուպացման և վերաինտեգրման ռազմավարությունը, որում կարտացոլի «յուրաքանչյուր պետական հաստատության, յուրաքանչյուր ուկրաինացու» դերը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



