Գեղարքունիքում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս շրջվել է և հայտնվել դաշտում, կա 3 վիրավոր
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկին Mercedes-ի տակից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարներն ու քաղաքացիները։
Վիրավորներից երկուսին Սևանի հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական ավտոմեքենաներով, իսկ մեկին՝ Սևանի բժիշկների հերթապահ խումբը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



