Դավիթ Խիթարյանն ամփոփել է անցնող տարին
СПОРТՁյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելլ է ավարտվող մրցաշրջանը:
«Նախարարության կողմից մեզ տրամադրվել է 71 միլիոն դրամ, իսկ 2015 թվականին 52 միլիոն դրամ ավելի ենք ծախսել այս բյուջեից բացի՝ մեր հովանավորների ներդրումներով: Ընդհանուր առմամբ, նվաճել ենք 33 մեդալ: Դա քիչ չէ տարվա աշխատանքի համար: Բայց պաշտոնական առաջնություններում չկարողացանք բավարար քանակի մեդալներ ունենալ: 33 մեդալներից 6-ը վարկանիշային մրցաշարերի մեդալներն են: Համաշխարհային վարկանիշային աղյուսակում լավագույն 22-ի մեջ հայտնվելը օլիմպիական վարկանիշ է տալիս տղաների համար, 14-ը՝ աղջիկների համար: Տարվա սկզբում չունեինք ոչ մի վարկանիշ, տարին սկսել ենք զրոյից: Տարին փակում ենք լավ արդյունքով՝ Հովհաննես Դավթյանն այս պահին 14-րդն է, իսկ Ժաննա Ստանկեւիչը 25-րդը:
Օլիմպիական վարկանիշներ ակնկալում են նաեւ հավաքականի նորեկ Ֆերդինանտ Կարապետյանից: Նա այս տարի է համալրել հավաքականը, մասնակցեց Հայաստանի առաջնությանը եւ դարձավ չեմպիոն իր քաշային կարգում: Հույս ունենք, որ Ռիո-2016-ում կունենանք երեք օլիմպիական՝ Հովհաննես Դավթյան, Ժաննա Ստանկեւիչ եւ Ֆերդինանտ Կարապետյան:
Այս պահից արդեն հավաքականը կգլխավորի Արմեն Նազարյանը: Տիգրան Բաբայանի աշխատանքը չբավարարեց ֆեդերացիային, արդյունքներ չկային»,- ասադ Դավիթ Խիթարյանը:
2016-ի անելիքների մասին Դավիթ Խիթարյանը նշեց հետեւյալը. «2016-ին ունենք մի քանի վարկանիշային մրցաշարեր, բայց մինչեւ այդ՝ հունվարի 6-14-ը հայ ձյուդոիստները Ավստրիայում կմասնակցեն միջազգային հավաքի: Մրցաշարեր ունենք Կուբայում, Փարիզում, Աստանայում եւ Կազանում կայանալիք Եվրոպայի վարկանիշայի առաջնությունը, որին մասնակցելու իրավունք ունեն համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին 15 ձյուդոիստները: Ամենաշատ միավորներն այդ մրցաշարն է տալիս»,- ասաց ֆեդերացիայի փոխնախագահը: