Սաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ծայրահեղ ծանր վիճակում է: Այսպես է նրա առողջական վիճակը գնահատել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն, ով նրա հետ հարաբերությունների մեջ է: Նա խոսքով` քաղաքական գործիչը հոսպիտալացման կարիք ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա Սաակաշվիլիի ֆիզիկական վիճակը շատ վատ է անվանել և հիշեցրել, որ նա մի քանի շաբաթ է` չի դադարեցնում հացադուլը: «Առաջիկա օրերին նրա առողջական վիճակը կլինի ծայրահեղ ծանր, և նրան հիվանդանոց տեղափոխելու կարիք կլինի, քանի որ նրա առողջական վիճակն արդեն շատ թույլ է: Կարծում եմ, որ նա արդեն իսկ հոսպիտալացման կարիք ունի», - ասել է Յասկոն:
Ներկայումս Վրաստանի նախկին նախագահը գտնվում է Ռուսթավիի բանտում: Ուրբաթ` հոկտեմբերի 15 -ին, նա համաձայնվեց բժշկական զննության և դեղորայքի ընդունման: Քաղաքական գործչի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձը ասել է, որ նրան տեսել է մի քանի օր առաջ, սակայն այդ պահից ի վեր նրա վիճակը «ավելի է վատացել»: Բժշկական զննությունը պետք է անցկացվի հոկտեմբերի 19-ին: