Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
ОБЩЕСТВОՌազմական ործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով հոկտեմբերի 14-ին իրականացվել են Հադրութի շրջանում, հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո`2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում`փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1685 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



