«Վայրի հրեշտակին» «սանձահարողը»․ ով է Նատալյա Օրեյրոյի ամուսինը (լուսանկարներ)
ЛАЙФՆատալյա Օրեյրոն ժամանակին հայ հանդիսատեսի կողմից շատ սիրվեց։ Նրա կերտած սերիալային կերպարները, երգերը Հայաստանում բավական տարածված էին։ Օրեյրոն հատկապես սիրվեց «Վայրի հրեշտակը» սերիալից։ Այսօր սերիալային գեղեցկուհին ամուսնացած է եւ երեխա ունի։ Իր ապագա ամուսնու հետ Նատալյա Օրեյրոն հանդիպել է երեկույթի ժամանակ, նրանց ընդհանուր ընկերներն են ծանոթացրել։
Լատինաամերիկյան գեղեցկուհի Օրեյրոն եւ Los Divididos խմբի մեներգիչ Ռիկարդո Մալյոն առաջին հայացքից սիրահարվեցին իրար։ Նատալյան ավելի ուշ խոստովանել է, որ հիացած էր Ռիկորդոյի ժպիտով եւ չէր կարողանում հայացքը կտրել նրանից։
Զույգը, սակայն, որոշ ժամանակով բաժանվեց ու մեկ էլ հանդիպեցին 2000 թվականին ու միանգամից ամուսնացան։ Զույգն ամուսնացավ գաղտնի, նույնիսկ նրանց ընկերները չգիտեին այդ մասին։ Շատերը կարծում էին, որ Նատալյան ամուսնանալուց հետո կթողնի կարիերան, սակայն Ռիկարդոն բացարձակ խանդոտ չէ։ Նա ասում է, որ հարաբերություններում առաջնայինը վստահությունն է։
Զույգը երկար ժամանակ չէր կարողանում երեխա ունենալ, սակայն 2011 թվականին Նատալյան հղիացավ ու լույս աշխարհ եկավ նրանց փոքրիկը՝ Մերլին Ատաուալպան։ Այսօր Նատալյա Օրեյրոն եւ Ռիկարդո Մալյոն համարվում են աստղային ամենաամուր ընտանիքներից մեկը։