Հենրիխ Մխիթարյան․ Մենք էինք լավագույն թիմը խաղադաշտում
СПОРТ«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուսից» կրած 0։1 հաշվով պարտությունն Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում։
«Բնականաբար, մենք հիասթափված ենք, բայց այսօր մենք էինք լավագույն թիմը խաղադաշտում։ Մենք ստեղծեցինք գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ, կարող էինք անել ավելին, որպեսզի հաղթեինք։
Մենք կատարելագործվում ենք եւ գիտենք, որ կկարողանանք հաղթել, եթե շարունակենք այսպես խաղալ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
«Ռոման» 15 միավորով չորրորդն է, «Յուվենտուսն» ունի 14 միավոր եւ 7-րդն է։ Հաջորդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 24-ին կընդունի «Նապոլիին»։
Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր
«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1։0 (տեսանյութ)
Մոյզե Քին, 16
Չիրացրած 11մ՝ Ժորդան Վերետու («Ռոմա»), 44
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
3
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
4
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
5
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле



