Անչելոտին կխոչընդոտի Լեւանդովսկու տեղափոխությանը «Ռեալ»
СПОРТՄյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին դժվար թե տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», որը վաղուց է հետաքրքրված նրանով:
AS-ի համաձայն՝ 27-ամյա Լեւանդովսկու տրանսֆերին կխոչընդոտի Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին, որն արդեն պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ եւ հաջորդ մրցաշրջանից կփոխարինի Խոսեպ Գվարդիոլային: Պայմանագիր կնքելուց առաջ մարզիչն ու ակումբը պայմանավորվել են, որ լեհ հարձակվողը մնալու է թիմում:
Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում Լեւանդովսկին 16 խաղերում դարձել է 15 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ։ «Բավարիայի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-ը թվականը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



