Պեսկովը պատասխանել է Էրդողանի սկանդալային հայտարարությանը
МЕЖДУНАРОДНОЕ«Ռուսաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ ամեն ինչ գրված է»,֊ այսպես է պատասխանել ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Էրդողանի սկանդալային հայտարարությանը «մի բուռ երկրների» մասին։
Ինչպես հայտնել ենք, Էրդողանը Անգոլա կատարած այցի ժամանակ ասել էր, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ երկրների» ողորմածությանը: Նրա խոսքով՝ մինչ աշխարհը փոխվում է, և դիվանագիտությունը, առևտուրը, միջազգային հարաբերությունները արմատական վերափոխումների են ենթարկվում, անհնար է պատկերացնել, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մնա նույնը:
«Սա մի հարց է, որը կախված է հինգ մասնակից երկրների կոնսենսուսից: Դուք գիտեք, որ մարդկության առջև ծառացած բոլոր մարտահրավերները քննարկելու համար նախագահ Պուտինը հանդես եկավ նախաձեռնությամբ, որպեսզի հնգյակը հավաքվի և քննարկի բոլոր հարցերը: Ռուսաստանը եղել է, կա և մնում է հավատարիմ ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ ամեն ինչ գրված է», - ասել է Պեսկովը: