Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանն ապահովել է առաջին մեդալը
СПОРТՄոնտենեգրոյի մայրաքաղաք Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը ¼ եզրափակիչում հաղթանակ է տոնել և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
Վճռորոշ մենամարտում հայ մարզիկը մրցել է ուկրաինացի Կրիստինա Յուսչուկի հետ և հաղթել բացահայտ առավելությամբ: Հայ մարզուհին նախ մեկ անգամ մրցակցին նոկդաունի է ենթարկել առաջին ռաունդում, ապա ևս 2 անգամ 3-րդ ռաունդում, որից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը:
Կիսաեզրափակիչում Էլիդան կմրցի մոլդովացի Կրիստինա Չիպեռի հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



