Թուրքերն առևանգել են հղի քրդուհուն ու կտտանքների ենթարկելով` սպանել. 300 առևանգում՝ 2 ամսում
ОБЩЕСТВОԹուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) աշխատակիցները հոկտեմբերի 17-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Մաբաթա շրջանին հարակից Բիրիմջե գյուղից երկու քուրդ կնոջ են առևանգել։ Այս մասին հայտնում է քրդական «ANF News» լրատվական կայքը, հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնի չէ, թե թուրքերն ուր են տարել 28-ամյա Միզգինին և 33-ամյա Սոզանին։
Նշվում է, որ նույն օրը МİT-ն առևանգել էր նաև 32-ամյա հղի մի կնոջ և կտտանքների ենթարկելով սպանել նրան։
Քրդաբնակ Աֆրինում վերջին երկու ամսում արդեն շուրջ 300 քաղաքացի է առևանգվել, այդ թվում՝ 25-ը կին, իսկ 6 քաղաքացի՝ սպանվել։
Աֆրինի մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ թուրքական պետությունը հուլիսի 29-ից օգոստոսի 23-ն Աֆրինում առնվազն 101 անձի է առևանգել, որից 17-ը՝ կին, 3-ը՝ երեխա։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



