Սև ծովում երկու Սու-30 կործանիչ օդ է բարձրացվել ամերիկյան օդանավերին ուղեկցելու համար
МЕЖДУНАРОДНОЕԵրկու ռուսական Սու-30 կործանիչ օդ են բարձրացել՝ ուղեկցելու ԱՄՆ օդուժին պատկանող В-1В ռմբակոծիչն ու երկու KC-135 լիցքավորող օդանավին Սև ծովի օդային տարածքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 19-ին օդային տարածության վերահսկման ռուսական միջոցները Սև ծովի չեզոք ջրային տարածքի վերևում ՌԴ պետական սահմանին մոտեցող օդային թիրախներ են նկատել: Դրանք ճանաչելու և սահմանին խախտում թույլ չտալու համար օդ են բարձրացվել ռուսական կործանիչները:
ՊՆ-ից հայտնել են, որ ՌԴ պետական սահմանից օտարերկրյա ինքնաթիռների շրջվելուց հետո կործանիչները վերադարձել են տեղակայման բազա:
1
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»
2
Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»
3
Почему США так спешат? «Паст»
4
Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится:...
5
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?



